Իսկական կինը չի անհանգստանում, անհանգստացնում է. 20-րդ դարի կանացիության խորհրդանիշ համարվող Մարլեն Դիտրիխի 10 լավագույն մտքերը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Իսկական կինը չի անհանգստանում, անհանգստացնում է. 20-րդ դարի կանացիության խորհրդանիշ համարվող Մարլեն Դիտրիխի 10 լավագույն մտքերը

Մարլեն Դիտրիխը պատմության մեջ է մտել որպես ոճի և կանացիության խորհրդանիշ։ Նրա ցիտատները մինչև այսօր օգտագործվում են շատ-շատերի կողմից։

Համաշխարհային կինոարտադրության խորհրդանիշներից մեկը՝ Մարլեն Դիտրիխը ծնվել է Բեռլինում 1901 թվականի դեկտեմբերի 27-ին։

Դիտրիխն ապրել է ավելի քան 90 տարի և մահացել 1992 թվականի մայիսի 6-ին։ Նա նկարահանվել է ավելի քան հինգ տասնյակ ֆիլմերում և թողարկել է 7 ալբոմ, սակայն պատմության մեջ առաջին հերթին մտել է որպես լեգենդար կին։ Ամբողջ աշխարհը քննարկում էր նրա սիրավեպերը (օրինակ՝ Ռեմարկի հետ) և վիճաբանում նրա սուր արտահայտությունների շուրջ։

Հիշենք նրա ամենավառ մտքերից մի քանիսը.

Եթե դու երեկոյան 7-ին վերադառնալու փոխարեն վերադառնում ես ժամը 9-ին, և նա դեռ ոստիկանություն չի զանգահարել, նշանակում է՝ սերն արդեն ավարտվել է։Լեզուդ ատամներիդ ետևում պահիր, եթե չես կարող առաջարկել մի նոր բան, որը կփոխարինի այն մեկին, որը չես հավանել։Եթե կինն արդեն ներել է տղամարդուն, ապա նա չպետք է տղամարդու մեղքերի մասին հիշեցնի նախաճաշի ժամանակ։Իսկական կինը չի անհանգստանում, անհանգստացնում է։Ահռելի տարբերություն կա շատ գումար վաստակած և ի ծնե հարուստ մարդկանց

միջև։Ընկերությունն ավելի ուժեղ է միավորում մարդկանց, քան սերը։Երջանկությունը միշտ գալիս է աշխատասերների մոտ։Անխուսափելին պետք է ընդունել արժանապատվությամբ։Սիրո մեջ հնարավոր չէ տարբերել հաղթանակը կապիտուլյացիայից։Գրեթե ցանկացած կին

ցանկանում է հավատարմություն պահպանել, դժվարությունը միայն հավատարմության արժանի տղամարդ գտնելն է։

Оцените статью