Ոչ ոք չի դառնում կնոջ ընկերը, եթե կարող է դառնալ նրա սիրեկանը»․ կանանց մասին կամ պետք է լռել, կամ էլ խոսել այնպես, ինչպես Բալզակը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ոչ ոք չի դառնում կնոջ ընկերը, եթե կարող է դառնալ նրա սիրեկանը»․ կանանց մասին կամ պետք է լռել, կամ էլ խոսել այնպես, ինչպես Բալզակը

Գրող Օնորե դը Բալզակը սուրճի մեծ սիրահար էր և մեկ օրվա ընթացքում կարող էր խմել ավելի քան 50 բաժակ սուրճ։ Սակայն նա ուներ ևս մեկ կիրք՝ 30-անց գեղեցիկ կանայք։ Իզուր չեն բալզակյան անվանում հենց այդ տարիքը։

Ներկայացնում ենք Բալզակի 14 լավագույն մտքերը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասին։

Խանդոտն իրականում ոչ թե իր կնոջն է կասկածում, այլ իրեն։Կինը ցանկացած տղամարդու երես այնքան լավ է ճանաչում, որքան ծովագնացը՝ բաց ծովը։Իր ամուսնու վրա ծիծաղող կինն այլևս երբեք չի կարող սիրել նրան։Իր քայլվածքով կինը կարող է ցույց տալ ամեն ինչ՝ միևնույն ժամանակ չցուցադրելով ոչինչ։Ոչ ոք կնոջը չի սիրում երիտասարդության կամ տարիքի, գեղեցկության կամ տգեղության, հիմարության կամ խելքի համար․ նրան սիրում են ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ ուղղակի, որովհետև սիրում են։Նա, ով կարողանում է կառավարել կնոջը, կղեկավարի նաև պետությունը։Միայն կնոջ վերջին սերը կարող է համեմատվել տղամարդու առաջին սիրո հետ։Տղամարդը կորցնում է, եթե ոչինչ չի շահում։ Կինը շահում է, եթե ոչինչ չի կորցնում։Կինը սիրում է ուրիշին պատկանող տղամարդու հանդեպ հաղթանակը։Ոչ ոք չի դառնում կնոջ ընկերը, եթե կարող է դառնալ նրա սիրեկանը։Աբսուրդ է կարծել, որ տղամարդը չի կարող միշտ

երջանիկ լինել միևնույն կնոջ հետ։ Սա հավասարազոր է այն պնդմանը, որ լավ երաժիշտին մի քանի ջութակ է հարկավոր, որպեսզի նա խաղա ներկայացումը։Կանանց բնորոշ է ապացուցել անհնարինը՝ հիմնվելով

հնարավորի վրա, և մերժել ակնհայտը՝ հղում անելով կանխազգացմանը։Կնոջ ամենաանկեղծ խոստովանության մեջ միշտ էլ տեղ է մնում լռության համար։Կինը պետք է պատկանի այն տղամարդուն, ով կազատի նրան խնդիրներից։

Оцените статью