Պարզությունը պարզ բան չէ. 17 դիպուկ միտք բոլոր ժամանակների լավագույն կատակերգու Չարլի Չապլինից

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Պարզությունը պարզ բան չէ. 17 դիպուկ միտք բոլոր ժամանակների լավագույն կատակերգու Չարլի Չապլինից

1889 թվականի ապրիլի 16-ին Լոնդոնում լույս աշխարհ եկավ համաշխարհային ֆիլմարտադրության լավագույն կատակերգուներից մեկը՝ Չարլզ Սփենսեր Չապլինը, և մինչև այսօր չի եղել մի դերասան, որի փառքը կլիներ այնքան լեգենդար, որքան Չապլինինը։

Այսօր ներկայացնում ենք այս տաղանդավոր մարդու մի քանի մտքեր, որոնք արդեն մոտ հարյուր տարի է՝ չեն դադարում հիացնելուց։

Պարզությունը պարզ բան չէ։Ես չեմ վախենում կլիշեներից։ Ամբողջ կյանքը կլիշե է։ Մենք բոլորս ապրում և մահանում ենք, օրական երեք անգամ սնվում ենք, սիրահարվում ենք և դադարում սիրելուց։Կյանքը ողբերգություն է, երբ տեսնում ես այն մեծ պլանով, և կատակերգություն, երբ նայում ես նրան հեռվից։Տանել չեմ կարողանում փղերին․ այսքան ուժեղ են և այսքան լսող։Նա, ով երբեք երեխա չի եղել, երբեք մեծահասակ չի դառնա։Ամբողջ խնդիրն անկեղծության մեջ է։ Ծեր մարդը սայթաքեց բանանի կեղևից և ընկավ՝ մենք չենք ծիծաղում։ Սակայն եթե նույն բանը տեղի է ունենում հարուստ ջենտլմենի

հետ, մենք հռհռում ենք։Ի տարբերություն Ֆրեյդի՝ ես չեմ հավատում, որ սեքսը մարդու վարքը բնորոշող գործոններից մեկն է։ Ինձ թվում է, որ ցուրտը, սովը և աղքատությունն ավելի խորքային են բնորոշում նրա հոգեբանությունը։Իմ ցավը կարող է ինչ-որ մեկի ծիծաղի պատճառ դառնալ, սակայն իմ ծիծաղը երբեք չպետք է դառնա ինչ-որ մեկի ցավի պատճառ։Առանց վեճերի կյանքը շատ ձանձրալի կլիներ։ Ապրող ամեն ինչը կանչում է քննարկման։Երբ ձայնային ֆիլմերի դարաշրջանը սկսվեց, իմ հերոս Չարլիի վերջը

եկավ։ Ես պատկերացում չունեի, թե ինչպիսին է նրա ձայնը։Մարդու իրական բնավորությունն ի հայտ է գալիս, երբ նա հարբում է։Կինը միլիոնատեր կարող է դարձնել ցանկացած միլիարդատիրոջ։Հայելին իմ լավագույն ընկերն է, քանի որ երբ ես լացում եմ, նա երբեք չի ծիծաղում։Մեկ սպանությունը մարդուն դարձնում է հանցագործ, միլիոնավոր

սպանությունները՝ հերոս։ Ամբողջ խնդիրը մասշտաբների մեջ է։Այս մեղսավոր աշխարհում ոչինչ հավերժ չէ, անգամ մեր անհաջողությունները։Մտածելու ունակությունը նման է ջութակ կամ դաշնամուր նվագելուն. այն ամենօրյա պրակտիկայի կարիք ունի։Ձեր ինչի՞ն է պետք իմաստը։ Կյանքը միայն ցանկություն է, և ոչ մի իմաստ։

Оцените статью