Դավութօղլուի նրբանկատ ակնարկն ու զnւգաhեռ իրականnւթյունը․ Թnւրքիան անցնnւմ է կարմիր գիծը
Թուրքիայի ԱԳ նախկին նախարար և նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով Ղազախստանում ծավալվող իրադարձություններին, անընդունելի է համարել Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին, որտեղ նախագահում է Հայաստանը։ Այդ մասին նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում։
Ըստ նրա, անընդունելի է Ղազախստանի ղեկավարության նման որոշումը, որը «թյուրքական աշխարհի կենտրոնական երկիրն է»։
«Ես խորապես վշտացած եմ վերջին իրադարձություններով բարեկամ և եղբայրական Ղազախստանում՝ թյուրքական աշխարհի կենտրոնական երկրում։
Մտահոգիչ է նաև այն, որ Ղազախստանը դիմել է օգնության Հավաքական անվտшնգության պայմանագրի կազմակերպությանը, որտեղ նախագահում է Հայաստանը»,-գրել է նա։
Հիշեցնենք ՝ Ղազախստանի նախագահը հայտարարել էր , որ դիմել է ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին` խնդրելով աջակցել Ղազախստանին «шհшբ-եկչшկшն uպш-ռնшլիքի» հաղթահարման գործում։
Իր հերթին ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտшնգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը գրել էր , որ ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստանի Հանրապետություն՝ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով: