Հարսս միշտ դժգոհում էր ինձանից. Բայց մի օր եղավ անսպասելին…

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Հարսս միշտ դժգոհում էր ինձանից. Բայց մի օր եղավ անսպասելին…

Մարինեն և Արմենը, ովքեր երկու տարի է, ինչ ամուսնացել էին, ապրում էին քաղաքի ծայրամասում գտնվող բնակարանում: Նրանց հետ ապրում էր նաև Արմենի մայրը՝ տիկին Կարինեն, ով արդեն բավականին ծեր էր ու դժվարությամբ էր տեղաշարժվում: Տիկին Կարինեի ամուսինը մահացել էր երկար տարիներ առաջ՝ ավտովթարից:

Բնակարանը, որտեղ ապրում էր ընտանիքը, գնվել էր տիկին Կարինեի ու վերջինիս ամուսնու աշխատանքի արդյուքում:

Մարինեին ի սկզբանե դուր չէր եկել այն միտքը, որ ամուսնությունից հետո նրանք պետք է ապրեն տիկին Կարինեի հետ, մանավանդ, որ վերջինս դժվարանում էր արդեն տեղաշարժվել: Մարինեն հաճախ էր կոպտում սկեսուրին, երբ նրանք մենակ էին լինում, իսկ տիկին Կարինեն որդուն ոչինչ չէր պատմում, քանի որ չէր ցանկանում վիճաբանության պատճառ դառնալ:

Մի օր էլ երբ երեքով նստած ճաշում էին, տիկին Կարինեն Մարինեին խնդրեց մի բաժակ ջուր տալ, իսկ Մարինեն քթի տակ փնթփնթաց՝ ասելով՝ ջուր ես ուզում, վեր կաց խմիր:

Արմենի աչքերը միանգամից սևացան, երբ լսեց Մարինեի պատասխանը: Նա միանգամից քաշեց Մարինեի ձեռքից ու տարավ սենյակ, նստացրեց աթոռին ու ասաց.

-Դու հասկանո՞ւմ ես ինչ ես անում: Դու նման ձևով կխոսե՞իր քո ծնողների հետ: Մարինե՛, այս կինը իմ մայրն է: Նա է ծնել, տանջանքով մեծացրել այն տղային, ում դու սիրահարվել ես ու ում հետ այսօր ապրում ես: Հարգի՛ր մայրիկիս, եթե չես ցանկանում, որ մեր ապագա երեխաները քո այս պահվածքը տեսնելուց հետո տարիներ հետո քո հետ նույն ձևով վարվեն:

Մարինեն գլուխը կախ լսում էր ամուսնուն, երբ սկսեցին աչքերից արցունքները հոսել: Երբ Արմենը վերջացրեց իր խոսքը, Մարինեն դուրս եկավ սենյակից, կանգնեց տիկին Կարինեի առաջ ու ներողություն խնդրեց իր պահվածքի համար՝ խոստանալով, որ սրանից հետո միայն հարգանքով կվերաբերի կնոջը:

Սևակ Խանաղյանը բացառիկ կադրեր է հրապարակել որդիների հետ անցկացրած հանգստից

Իրինա Թովմասյանն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել և գրառում կատարել

Rate article