Ո՞վ էր այն կինը, որ ստիպեց Չինգիզ Խանին հրաժարվել բոլոր կանանցից ու իր անկողնուց դուրս չգալ. Պատմության ամենակրքոտ պատմություններից մեկը
Երիտասարդ Չինգիզ Խանը, երբ դեռ չէր վաստակել իր դաժանության ու նվաճողի համբավը, մի օր ընկավ փորձանքի մեջ ու ստիպված էր թաքնվել իր թշնամիներից։ Հենց այդ ժամանակ էր, որ նա հանդիպեց նրան՝ այն կնոջն, ով ապագայում կարողանալու էր Չինգիզ Խանին հետ պահել իր բազմաթիվ կանանցից։ Ո՞վ էր նա։
Ամեն բան տեղի ունեցավ, երբ Խանը շատ երիտասարդ էր և վտարանդիի պես ստիպված էր թաքնվել մոտակա գյուղերից մեկում։ ՄԻ հասարակ ընտանիք որոշեց նրան տանիք տրամադրել։ Տանտերը նրա հանդեպ չափազանց ուշադիր էր, իսկ նրա երեք երեխաները պարբերաբար խնամում էին վախեցած զինվորին։
Նրանց մեջ էր նաև Չինգիզ Խանի ապագա մեծագույն սերը՝ Խադաանը, ով ոչ միայն հոգատար էր Խանի հանդեպ, այլ իր գեղեցկությամբ արդեն հասցրել էր նրան տպավորել։ Ամեն բան անցավ, Խանը կարողացավ հարթել իր խնդիրներն ու բուժել վերքերը և որոշեց վերադառնալ տուն։
Տարիներ անցան։ Չինգիզ Խանն անփորձ պատանուց դարձավ նվաճող, սակայն թշնամիները չէին դադարում նրան հետապնդելուց։ Նա նորից ու նորից նոր մարդկանց կարիք ուներ, ու հենց այդ ժամանակ էր, որ հիշեց իր հայտնի ու մոռացված դաշնակցին, ով իրականում բավականին ունևոր էր ու ուներ նաև փոքրաթիվ բանակ։
Երբ նրանք հանդիպեցին, Խանը ամեն կերպ փորձում էր գտնել Խադաանին, սակայն պարզվեց, որ աղջիկը ամուսնացել է ու այլևս հոր հետ չի ապրում։ Շուտով Խանը կարողացավ գտնել արդեն շքեղ կնոջն, ում ամուսինը, պարզվեց, մահացել էր, և նա փորձում էր գտնել պատսպարվելու տեղ։
Չինգիզ Խանին էլ հենց դա էր պետք։ Նա որոշեց, որ այլևս չի կարող ապրել առանց իր վաղեմի ծանոթի։ Նա կնոջն առաջարկեց տեղափոխվել իր արքունիք ու ապրել իր հովանավորչությամբ։ Դրա հետ մեկտեղ Խանը նաև իր հովանավորության տակ առավ կնոջ եղբայրներին ու հորը։
Այդ ժամանակ Չինգիզ Խանն ամուսնացած էր ու ուներ երեխաներ, սակայն անգամ այս հանագամանքը չխանգարեց նրան կնոջ հետ ամեն օր առանձնանալ։ Ասում են, որ Խանը օրերով դուրս չէր գալիս իր ննջասենյակից, որովհետև սիրում էր Խադաանին իսկական կրքոտ սիրով։ Անգամ երբ բոլորը դեմ դուրս եկան իր ընտրությանը, նա այդպես էլ չլքեց կնոջը՝ համարելով նրան իր կյանքի մեծագույն սերը։