Այս հային պարտական է ողջ Իրանն ու Ամերիկան. Ինչ էր պատահել
Աշխարհը պարտական է հայերին, քանի որ մենք անգնահատելի ներդրում ենք ունեցել դրա զարգացման գործում: Մեր նկարիչները, գիտնականները, դերասանները, ռեժիսորները, երգիչները ու այլոք աշխարհի պատմությանը նոր ընթացք են տվել:
Այս անգամ էլ ուզում ենք անդրադառնալ ՀԱՅ նկարչին, ում պարտական է ողջ Իրանը՝ իր ունեցած նկարչական արվեստի համար:
Մարկոս Գրիգորյան
Այս ամերիկահայ անվանի նկարիչը արվեստի մեջ արմատական փոփոխություններ կատարեց: Նա դարձավ հողարվեստի հիմնադիր. այս արվեստի հիմքը կայանում էր նրանում, որ նա ներկին հող ու ածուխ էր խառնում: Այդպիսով նրանց ծավալ ու փայլ հաղորդելով:
Մարկոս Գրիգորյանը դարձավ նաև Իրանի ժամանակակից արվեստի հիմնադիրենրից մեկը: 1954 թվականին ՆԱ Իրանում բացեց գեղագիտական պատկերասրահ։ 1958 թվականին Իրանի մշակույթի նախարարության հովանու ներքո կազմակերպում է Թեհրանում առաջին բիենալեն։
Սա Իրանի նկարչությւան մեջ դառնում է բեկումնային ժամանակաշրջան:
1994 թվականին Մարկոս Գրիգորյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում:
Նա Հայաստանին է նվիրել իր հավաքածուի զգալի մասը, որի հիման վրա Երևանում բացվել է Միջին Արևելքի արվեստի թանգարան: