Գիտե՞ք, որ Գառնիում նույնպես կա Արգիշտի Ա-ի արձանագրություն. Զարմանալի փաստ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Գիտե՞ք, որ Գառնիում նույնպես կա Արգիշտի Ա-ի արձանագրություն. Զարմանալի փաստ

1954 թ. պեղումների ժամանակ Գառնիում հայտնաբերվել է մի քարաբեկոր, որն այս հնավայրի ամենակարևոր գտածոն է։ Այն Արգիշտի Ա թագավորին վերագրվող Ք. ա. 8 դ. սեպագիր արձանագրությունն է, ըստ որի, Գառնիի տարածքը գրավվել է, ու բնակչությանը գերեվարվել։ Արձանագրության մեջ ասվում է հետևյալը.

«Խալդի աստծո զորությամբ նվաճեցի Գիառնիանի երկիրը, Սիլունիի տիրակալի երկիրը։ Երբ թշնամու լեռներից ես վերադարձա, տղամարդ ու կին ես քշեցի…»

Արգիշտի Ա-ն (Ք.ա. 785-763 թթ.) Ուրարտական թագավորության 6-րդ և ամենահզոր թագավորներից մեկն էր։ Lինելով Մենուայի որդին` նա շարունակել է նախորդների նվաճումները։ Ասորեստանը նվաճելուց հետո, նա այնուհետև գրավել է Սիրիան,և Ուրարտուն դարձրել Մերձավոր Արևելքի հետ-խեթական ամենահզոր պետությունը. Արգիշտիի օրոք, թագավորության սահմանները ընդլայնվել են մինչև Սևանա լիճ` ներառյալ Արարատյան դաշտավայրը և Դիաուեխիի (Տայք) մեծ մասը։

Ք. ա. 782 թ. ինչպես գիտենք, Արգիշտին կառուցում է Էրեբունի բերդաքաղաքը, իսկ Ք. ա. 776 թ.` Արգիշտիխինիլի (Արմավիր) ամրոցը։

Оцените статью