Թnւրքերը խառնվել են իրար. Ղազախuտանում խաղաղապահները անցան գործի

ԼՈՒՐԵՐ

Թnւրքերը խառնվել են իրար. Ղազախuտանում խաղաղապահները անցան գործի

Թուրք փորձագետներն ու վերլուծաբաններն ակտիվորեն խոսում են Ղազախստանում տիրող իրավիճակի մասին։
(Տպավորություն է ,որ ինչքան վերլուծաբան կա,այնքան էլ տեսակետ)

Օրինակ, կովկասագիտության պրոֆեսոր Հասան Օքթայը կարծում է, որ Չինաստանը ներգրավված է Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպման մեջ, որը Պեկինը ընկալում է որպես ագրարային և ենթակառուցվածքային կամուրջ։

Թուրքագետ Մերիեմ Սինանը կարծում է, որ Ղազախստանի իրադարձությունները կարող են լինել «թուրքական գարնան» առաջին նշանը,

որի ընթացքում արտաքին խաղացողները ցանկանում են վերահսկողություն հաստատել հետխորհրդային երկրների հարուստ ռեսուրսների վրա։

Իր հերթին, վերլուծաբան Ումուր Չելիքդենմեզը բողոքի ցույցերը կապում է Մեծ Բրիտանիայի աճող ազդեցության հետ, որը 25 միլիարդ դոլար է ներդրել Ղազախստանի տնտեսության մեջ, բայց միևնույն ժամանակ ապաստան է դարձել մի շարք ղազախ ընդդիմադիրների համար։

Թուրքական «İYİ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները.

«Մենք ուշադիր հետևում ենք եղբայրական Ղազախստանում իրադարձությունների զարգացմանը։

Մեր հիմնական ցանկությունն է պահպանել Ղազախստանի անկախությունն ու կայունությունը։ Մենք կանգնած ենք Ղազախստանի պետության և ժողովրդի կողքին».

Արմեն Շահ

Оцените статью