ՀԱՊԿ-ը ժամանակին չօգնեց Հայաստանին, ինչո՞ւ է Երևանը հիմա արձագանքում. պարզաբանել է ԱԽՔ-ն
ՀԱՊԿ-ը ժամանակին չօգնեց Հայաստանին, ինչո՞ւ է Երևանը հիմա արձագանքում, հարցին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը.
«Մենք ոչ թե նեղացած երիտասարդի պես պետք է ասենք՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի,
այլ մենք պատասխանատվություն ենք վերցրել, պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել ենք, ցույց ենք տվել, թե ինչպես պետք է աշխատի:
Հույս ունենք, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն»,- ասել է նա:
ՀԱՊԿ-ը ժամանակին չօգնեց Հայաստանին, ինչո՞ւ է Երևանը հիմա արձագանքում. պարզաբանել է ԱԽՔ-ն