Հուլիսին ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կատարել էր Նելլիի երազանքը, որը երազում էր հանդիպել դիմահարդարի հետ։
Նելլին Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքից էր։ 6 ամիսների ընթացքում Նելլին դադարել էր քայլել, իսկ հետո չէր կարողանում մեկ վայրկյան անգամ կանգնել ոտքի վրա։
Երեխան տառապում էր նեյրոբլաստոմիայով (ոսկորների քաղցկեղ), հուլիսի դրությամբ նա անցել էր քիմիոթերապիայի 12 կուրս, սակայն աղջկա առողջական վիճակը, ցավոք, չէր փոխվում։
Գոհար Ավետիսյանը այցելել էր Նելլիին, դիմահարդարել նրան, նվիրել կոսմետիկա, հագուստ իր հեղինակային հագուստի շարքից, կեղծամ եւ շատ այլ նվերներ։
Երեկ հայտնի դարձավ, որ Նելլին մահացել է։ TikTok-յան հայ բլոգերները, որոնք շփվում էին աղջկա հետ, հայտնեցին չարաբաստիկ լուրը։