Օրվա աստղագուշակը. Ինչ է սպասվում

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Օրվա աստղագուշակը. Ինչ է սպասվում

Հունվարի 11-ի աստղագուշակ․ Ցուլեր՝ ցանկալի չէ այսօր որոշումներ ընդունել կապված աշխատանքը փոխելու և անձնական կյանքում փոփոխությունների հետ․․․

Խոյ.

Դուք շատ բուռն եք արձագանքում այն ամենին, ինչ կատարվում է այսօր ձեր շուրջը: Անգամ այն իրադարձությունները, որոնք ամենևին ուշադրության արժանի չեն, կարող են սուր ապրումների առիթ դառնալ, ձեզ հունից հանել: Դուք ծայրահեղ անհամբեր եք,և դանդաղաշարժ մարդիկ ձեզ նյարդայնացնում են:Ճիշտ է, վատ տրամադրության մեջ դուք երկար չեք մնա, քանի որ ցանկացած մանրուք կարող է ձեզ ուրախացնել:Ձեզ գնալով ձգում է ցանկացած վառ, յուրատեսակ, արտառոց բան: Հենց’ դրանով են պայմանավորված բազմաթիվ չպլանավորած գնումները և անտեղի ծախսերը:

Ցուլ.

Այսօր ձեզ համար դժվար կլինի սովորական բաներով զբաղվելը. ձեր հոգին համառորեն պահանջում է մի ինչ-որ նոր, անսովոր ու հետաքրքիր բան: Այդ իսկ պատճառով էլ դուք դառնում եք վտանգավոր ու անհեթեթ իրադարձությունների մասնակիցը,դիմում գործողությունների, որոնք շրջապատի կողմից չեն ընդունվում:Ցանկալի չէ այսօր որոշումներ ընդունել կապված աշխատանքը փոխելու,տեղափոխության և անձնական կյանքում փոփոխությունների հետ: Խու-սափեք բազմամարդ տեղեր այցելելուց:Օրվա վերջում հնարավոր են փոքր վնասվածքներ, որոնց պատճառը կարող է ձեր անզգուշությունը դառնալ:

Երկվորյակներ.

Դուք ոչ միայն կարողանում եք հարթել սեփական խնդիրները, այլև օգնում եք շրջապատին: Օրը բավական լարված ու հոգնեցուցիչ կլինի, այնպես որ ձգ տեք ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ անել` ձեր հանրօգուտ գործունեության ընթացքում: Ցանկալի է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հատկապես օգտակար կլինի լողը:Ձեր ստեղծագործական ներուժը փոքր-ինչ նվազել է,սակայն դուք չեք բողոքում օրիգինալ գաղափարների պակասից: Ձեզ միանգամայն բավարարում են խնդիրների լուծման փորձված, ավանդական մեթոդները: Նոր ծանոթությունները քիչ հավանական են:

Խեցգետին.

Այսօր դուք սովորականից ավելի հակված եք արվեստով հետաքրքվելուն: Թանգարան, թատրոն կամ համերգասրահ այցելելն ամենայն հավանականությամբ ձեզ կուրախացնի: Ստեղծագործական մտքի տեր մարդկանց հետ շփումները ձեզ դրական էմոցիաներ ու նոր և հետաքրքիր ծանոթություններ կպարգևեն: Հնարավոր են անսովոր, բայց շատ հաջող գնումներ:Միօրինակ, սովորական գործերը ձեզ շատ շուտով կձանձրացնեն:Բարեբախտաբար, դրանք կարելի է ուրիշների ուս երին դնել: Վատ օր չէ փոքր ուղևորության մեկնելու համար: Քնից առաջ զբոսանքը ձեզ կօգնի խուսափել գլխացավից ու անքնությունից:

Առյուծ.

Սա այն օրերից է, երբ շրջապատի մարդիկ ձեր աջակցության կարիքն ունեն, և դա ձեզ համար հաճելի է:Դուք պատասխանատվության մեծ զգացումով եք վե րաբերում այն ամենին, ինչով զբաղվում եք,ինչի շնորհիվ էլ խուսափում եք սխալներից:Ձեզ անվերջ թվում է,թե ձեր որոշումներից կախված է մի ինչ-որ շատ կարևոր բան: Օրը հարմար է ուսման, ստեղծագործական ինքնաիրացման համար

Կույս.

Այսօր շատ սուր է ձեր նախազգացողությունը, ինչի շնորհիվ էլ դուք հիանալի հասկանում եք շրջապատին: Իսկ ահա սեփական ցանկությունները, պլան ներն ու գերակայությունները պատկերացնելը այնքան էլ լավ չի ստացվում, և դուք օրվա մի զգալի մաս ստիպված եք անցկացնել կասկածների ու մտոր ումների մեջ: Կարող եք հույսը դնել մտերիմների բարոյական աջակցության վրա, այնինչ նյութական օգնությունը քիչ հավանական է:Ձեզ կհաջողվի գտ նել վաղուց ոչ միայն ձեզ, այլև` մտերիմներին տանջող հարցերի պատասխանները: Ցավոք, այդ պատասխանները միշտ չէ, որ հաճելի են, սակայն հենց’ ճիշտ գնահատականը ձեզ կօգնի գտնել իրավիճակից դուրս գալու ելքը:

Կշեռք.

Շատ հարմար օր է շփումների, գործնական ու անձնական հարաբերությունները կարգավորելու, գործընկերների ու մտերիմների հետ ընդհանուր լեզու գտ նելու համար: Դուք շատ հմայիչ եք և չեք կարող դժգոհել հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակասից: Սակայն լինելով վառ ան հատականություն, դուք ոչ միայն համակրանք, այլև` հակակրանք եք առաջացնում, այնպես որ այսօր կարող եք նոր հակառակորդներ ձեռք բերել:Օրը շատ հարմար է կոմերցիոն գործունեության, առուվաճառքի գործարքներ կնքելու համար, քանի որ ձեր գործարար հոտառությունը անզուգական է:

Կարիճ.

Դուք այսօր եռանդուն ու վճռական եք, ինչը ձեզ օգնում է հաղթահարել ամենատարբեր խնդիրներ:Անբարյացակամները հասկանում են,որ ձեր ճամփան փակե լը իրենց իսկ համար վտանգավոր է և <դուրս են գալիս ռելսերից>: Դուք նախընտրում եք գործել ոչ թե միայնակ, այլ` ներգրավվել կամավոր օգ նականների,և նման մարտավարությունը խիստ արդյունավետ է դառնում:Կարելի է նախաձեռնություն դրսևորել անձնական հարաբերություններում,ինչը ըստ արժանվույն կգնատահվի: Բարենպաստ օր է խոհանոցային սպասք գնելու համար: Հաջող կլինեն խոհարարական փորձարարությունները:

Աղեղնավոր.

Օրը ձեզ տհաճ անակնկալ կմատուցի, սակայն դուք կկարողանաք փառքով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Չի բացառված, որ ստիպված լինեք ձեզ համար ոչ այնքան հաճելի մարդկանց օգնությանը դիմել: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ. երկարաժամկետ համագործակցության վերաբեր յալ հարցերի քննարկումն ավելի լավ է հետաձգել:Բավական մեծ է մտերիմների հետ պատահական վիճաբանությունը լուջ կոնֆլիկտի վերածվելու հավանա կանությունը: Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունը օրվա մութ ժամերին. ղեկին շատ զգույշ եղեք:

Այծեղջյուր.

Օրվա զգալի մասը ստիպված կլինեք նվիրել օգտակար,սակայն ոչ այնքան հաճելի ու հետաքրքիր գործի: Ստիպված լինելով զբաղվել այնպիսի գործով, որի վրա <հոգին տաք չէ>, դուք շուտով ջղագրգիռ կդառնաք և շառ սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող քննադատություններին, այնպես որ ավելի լավ է անցնեք մի ինչ-որ հրապուրիչ գործի և կյանքը նոր գույներով ձեզ կներկայանա: Հավանական է ինչ-որ հին ֆինանսական կամ ունեցվածքին վերա բերող հարցերի լուծումը: Օրը բարենպաստ է տեղափոխության կամ կացարանը վերափոխելու համար:

Ջրհոս.

Այսօր շատ բաներ ավելի հեշտ լուծում կստանան, քան դուք նախապես ենթադրում էիք: Ճիշտ լուծումները գտնվում են մակերևույթին, այնպես որ պետք չէ գլուխ կոտրել:Մի զլացեք օգտվել ուրիշի փորձից,դա ձեզ հնարավորություն կտա խուսափել սեփական սխալներից:Հնարավոր է առաջընթաց մի գործում, որի հաջողությանը դուք արդեն չէիք հավատում: Հանգամանքների հաջող դասավորությունը թույլ կտա բավական պատկառելի գումարներ վաստակել: Հավանա կան է հեռուներից հաճելի լուրերի ստացումը, չի բացառվում հեռավոր ազգականների անսպասելի այց:

Ձկներ.

Դուք բախվում եք անսպասելի դժվարությունների, սակայն դրանից խուճապի մեջ չեք ընկնում, այլ հակառակը` որքան ավելի բարդ է ձեր առջև ծառացած խնդիրը, այնքան ավելի մեծ խանդավառությամբ եք ձեռնամուխ լինում դրա լուծմանը: Ընդ որում, կարևոր գործոն է սեփական ուժերի ճիշտ գնահատումը, իսկ ժամանակին նահանջելու ունակությունը ձեզ կձերբազատի տհաճություններից: Օրը հարմար է վաղեմի ծանոթների հետ հին վեճերը հարթելու, հրապու րիչ, սակայն բարդ բնավորության տեր մարդու հետ հարաբերություններ հաստատելու համար:

Оцените статью