Անհայտ պատմություն ԹՈՒՄԱՆՅԱՆԻ կյանքից. Ինչ էր պատահել

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Անհայտ պատմություն ԹՈՒՄԱՆՅԱՆԻ կյանքից. Ինչ էր պատահել

Թիֆլիսի իրանյան հյուպատոսի բնակարանը գտնվում էր Թումանյանի բնակարանից մի քանի քայլ այն կողմ՝ նույն փողոցի վրա։ Թիֆլիս եկած իրանյան նոր հյուպատոսը լսել էր, որ իր տնից ոչ հեռու բնակվում է հայերի մեջ անվանի մեկը ` Թումանյան անունով։

Իրանյան հյուպատոսը ենթադրելով, թե թիֆլիսաբնակ Հովհաննես Թումանյանը Թեհրանի Թումանյան եղբայրենրից մեկն է՝ Թիֆլիսի ամենահարուստ վաճառականներից մեկը, այցելության է գնում ամենայն հայոց բանաստեղծին:

Թումանյանի տան շեմքը կոխելուն պես հյուպատոսը գլխի է ընկնում, որ սխալ տեղ է եկել: Բայց այլևս ուշ էր հետ դառնալ։

Հովհաննես Թումանյանը հյուպատոսին ընդունում է իր աշխատասենյակում ու զրույցի են բռնվում։ Հյուպատոսը տեղեկանալով, որ ծանոթացել է մի բանաստեղծի հետ, սկսում էխոսել իրանյան բանաստեղծներից և խոստանում է բերել Ֆիրդուսիի գիրքը, կարդալ ու թարգմանել Թումանյանի համար։ Բայց Ֆիրդուսիի «Շահնամեն» հազվագհուտ գիրք է և Թիֆլիսում դժվար թե գտնվի, ուստի հյուպատոսը խոստանում է գրել Թեհրան և այնտեղից բերել տալ։

Այս խոսակցության վրա Թումանյանը ելնում է տեղից, իր գրադարանից մի գիրք է հանում և մեկնում հյուպատոսին։

-Որտեղի՞ց է ձեր ձեռքն ընկել Ֆիրդուսիի բնագիրը,- զարմացած հարցնում է հյուպատոսը։

-Այս մեկ օրինակը ձեզ նվեր, ես մեկն էլ ունեմ,- պատասխանում է Հովհաննես Թումանյանը։

Оцените статью