Գիտե՞ք՝ հայուհին Ամերիկայում ներկայացնում է մեր «համեղ մշակույթը»
Դե հայերն իսկապես նաչափ համեղ ու հարուստ խոհանոց ունեն, ու բազմաթիվ հանրահայտ կայքեր ու ամսագրեր անդրադարձել են: Այս անգամ ներկայացնում ենք «Նյու Յորք Թայմս»-ի հոդվածը՝ Հայերի ու ժինգյալով հացի մասին:
Ժենգյալով հացը հայերի ու հատկապես արցախաբնակների ամենասիրելի ու ավանդական ուտեստն է. Այն այժմ նաև մեծ տարածում ու հայտնիություն է ձեռք բերել Ամերիկայում:
Հեղինակավոր «Նյու Յորք Թայմս»-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում բացվել է ժենգյալով հացի խանութ: Խանութն իր գործունեությունը սկսել է 2019 թվականի նոյեմբերին և կարճ ժամանակում բոլոր հեղինակավոր ամսագրերը սկսել են խոսել անչափ համեղ հայկական ուտելիքի մասին:
Իսկ մեր մշակույթը ներկայացնում է Ռուզաննա Սայադյանը. նա մի փոքրիկ՝ մանդարինի չափ խմորագնդիկը գրտնակով բացում ու լայնացնում է, ավելլացնում մոտ 10-20 տեսակի կանաչիներ ու մի շարք խոտաբույսեր: Սայադյանը մեկ օրվա ընթացքում պատրաստում է ավելի քան 100 ժենգյալով հաց:
Ամսագիրը նշել է նաև բազմապիսի կանաչիների անվանումները, որոնցից շատերը հատուկ են միայն Արցախին և մեր հայուհին այն փոխարինում է տեղի կանաչու տեսակներով, բայց այն նույնքան համեղ ու հյութալի է ստացվում: