Գիտե՞ք՝ որ ՀԱՅ բանաստեղծն է աչքի ընկել Ղարաքիլիսիայի ճակատամարտում
1918 թ. մայիսի 25-30-ին հայկական և թուրքական զորքերի միջև տեղի ունեցավ ճակատամարտ Ղարաքիլիսայի մոտ։ Թուրքերը, խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ Երզնկայում 1917 թ. դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ. սկզբին ներխուժեցին Արևմտյան Հայաստան, վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը։
Թուրքական գերակշիռ ուժերի ճնշման տակ հայկական կորպուսը նահանջեց, նրա հետ արտագաղթեցին նաև տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովում էր Անդրանիկի ջոկատը։ Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Երևանի մյուս մասը՝ Ղարաքիլիսայի ուղղությամբ։
Մայիսի 20-ին թուրքերը գրավեցին Ջաջուռը, Աղբուլաղը, Ղալթախչին, մայիսի 21-ին՝ Վորոնցովկան։ Ջալալօղլիի մոտ, երկօրյա մարտերից հետո (մայիսի 21-22-ին), Անդրանիկի ջոկատը կենտրոնացավ Դսեղ գյուղում, ապա շարժվեց դեպի Դիլիջան։ Գեներալ Նազարբեկովի հրամանով 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Բեյ-Մամիկոնյան) և երկու լեռնային մարտկոցներ քաշվեցին դեպի Շահալի, մնացածները կենտրոնացան Դիլիջանի մոտ։ Մայիսի 24-ին գրավեցին Համամլուն։ Ղարաքիլիսայի մոտ կենտրոնացած Թ՚ Նազարբեկովի հայկական զորքն ուներ 6 հազար զինվոր, 70 հրանոթ և մոտ 20 գնդացիր, իսկ թուրքական զորքը, որը գլխավորում էր Ջավադ բեյը՝ 10 հազար ասկյար, 70 հրանոթ և 40 գնդացիր։ Մարտերին մասնակցել են Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները։
Հայկական ուժերը թուրքերին հիմնական հարվածներ հասցրին Ղշլաղ գյուղի մոտ, Բզովդալի մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին ու թուրքական գերակշիռ ուժերին հարկաղրեցին նահանջել դեպի Համամլու։ Մարտերի ընթացքում հայերը տվեցին մեծ կորուստներ (շուրջ 2500 մարդ սպանված, վիրավոր և գերի)։ Մեծ կորուստներ տվեցին նաև թուրքերը, սակայն, համալրում ստանալով, նրանք անցան հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջեցին Դիլիջան։ Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորեցին հայ բնակչությանը, ավերեցին գյուղերը։
Ղարաքիլիսայի ճակատամարտին իր մասնակցությունն է ունեցել նաև Ամենայն հայոց բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
Այդ կապակցությամբ նա ասել է՝
Եթե պատերազմում մեր լոզունգը լիներ թալանը, գուցե ավելի հաջողություն ունենայինք։