Հայկական կողմն ունի երկու զոհ։ Հայտնի են զոհված զինծառայողների անունները։
Թշնամու կրակոցից զոհվել են
Արթուր Մխիթարյանն ու Ռուդիկ Ղարիբյանը։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն պաշտոնապես հայտնել էր երեք վիրավորի մասին։
Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։