Մայր ու որդի գնացին ռեստորան. Օրեր անց մայրը մահացավ ու որդուն զարմանալի մի նամակ եկավ…

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Մայր ու որդի գնացին ռեստորան. Օրեր անց մայրը մահացավ ու որդուն զարմանալի մի նամակ եկավ

Ժամանակ տրամադրենք մեր ընտանիքին

Ամուսնությունից 21 տարի անց կինն ամուսնուն խնդրեց ճաշի և ապա կինոթատրոն հրավիրել մեկ այլ կնոջ: Նա ամուսնուն ասաց.

— Ես քեզ սիրում եմ, սակայն գիտեմ, որ նա էլ է քեզ սիրում և կցանկանար որոշ ժամանակ անցկացնել քեզ հետ:

Մյուս կինն ամուսնու մայրն էր, ով արդեն 19 տարի այրի էր, սակայն որդու աշխատանքը և ընտանիքը` կինը և երեք զավակները, խլում էին նրա ամբողջ ժամանակը, և նա միայն պատեհ առիթներով էր այցելում մորը:

Երեկոյան, երբ որդին զանգահարեց մորը` ճաշի և կինոթատրոն հրավիրելու, մայրն անհանգստացավ և հարցրեց, թե արդյո՞ք ամեն ինչ կարգին է, միգուցե ինչ-որ բա՞ն է պատահել… Որդին հանգստացրեց մորն` ասելով, որ ամեն ինչ կարգին է, պարզապես ինքը կցանկանար մորը հանդիպել, միասին ժամանակ անցկացնել…

Ուրբաթ օրն աշխատանքից հետո, երբ որդին մոտեցավ մոր տան դռանը` նրան վերցնելու, մայրը թեթևակի հուզված էր, գանգրացրել էր մազերը, հագել իր լավագույն զգեստը, ժպտում էր:

— Ընկերներիս ասացի, որ հանդիպելու եմ քեզ հետ, և այդ լուրը նրանց համար տպավորիչ էր:

Անհամբեր սպասում են, որ պատմեմ մեր հանդիպման մասին, — ասաց մայրը:

Մայր ու որդի գնացին մի գողտրիկ ռեստորան, մայրը հպարտորեն թևանցուկ էր արել որդուն: Ճաշի ընթացքում նրանք այնպես հաճույքով էին զրուցում դեսից-դենից, որ անգամ բաց թողեցին կինոսեանսի ժամը: Երբ արդեն տուն էին վերադառնում, մայրն ասաց.

— Որդիս, եկ կրկին հանդիպենք և ճաշենք, միայն թե թույլ տուր, որ մյուս անգամ ես հրավիրեմ:

— Լավ, մայրիկ, համաձայն եմ, — ասաց որդին:

Երբ որդին տուն հասավ, կինը հարցրեց, թե ինչպես անցավ հանդիպումը:

— Շատ ավելի լավ, քան կարող էի պատկերացնել, — պատասխանեց ամուսինը:

Օրեր անց մայրը մահացավ սրտի նոպայից: Նոպան անսպասելի էր, ոչինչ հնարավոր չէր անել` նրա կյանքը փրկելու համար:

Որոշ ժամանակ անց որդին ստացավ մի ծրար, որում կար գումարի ստացականի կրկնօրինակ այն նույն ռեստորանի, որտեղ մայր և որդի ճաշել էին: Ստացականին կից մի գրություն կար, որում ասվում էր. «Այս հաշիվը ես նախօրոք վճարել եմ. վստահ չեմ, թե կկարողանամ ճաշին ներկա լինել, և սակայն պատվիրել եմ ճաշ երկու անձի` քեզ և կնոջդ համար: Որդիս, երբեք չես պատկերացնի, թե ինչ նշանակություն ուներ այն օրվա հանդիպումն ինձ համար: Ես քեզ սիրում եմ»:

Այդժամ տղան տղան հասկացավ «Ես քեզ սիրում եմ» բառերը ժամանակին ասելու և սիրելի մարդկանց ժամանակ տրամադրելու կարևորությունը:

Անշուշտ, կյանքում ոչինչ մեր ընտանիքից ավելի կարևոր չէ: ժամանակ տրամադրենք մեր ընտանիքին. որովհետև պետք չէ հետոյին թողնել այնպիսի բաներ, ինչպիսիք են ուշադրությունը, հոգատարությունը, սերը:

Оцените статью