Չգիտեմ՝ ինչպես է քեզ մեծացրել մայրդ… Գարեգին Նժդեհի հուզիչ նամակը դստերը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Չգիտեմ՝ ինչպես է քեզ մեծացրել մայրդ… Գարեգին Նժդեհի հուզիչ նամակը դստերը

Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի պատմության ամենախոշոր ռազմաքաղաքական գործիչներից մեկն է: Նրա մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը:

Գարեգին Նժդեհը Ցեղակրոն գաղափարախոսության և շարժման հիմնադիրն է: Նրա գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը:

Հայրենիքի նվիրյալը մտքից չէր կարող հանել նաև սիրելը ընտանիքը. ահա թե ինչ էր բա գրում իր սիրելի դստերը՝ Լիլիային.

«Իմ թանկագին դուստր Լիլյա,

Ստացա քո առաջին գրած նամակը: Հասկանալու համար, թե նամակդ կարդալիս ես ինչ վերապրեցի, պետք է ողբերգական ճակատագրով հայր լինել, ինչպիսին ես եմ: Չէ՞ որ, սիրելիս, ես քեզ չեմ տեսել: Երբ դու ծնվել ես, ես Երեւանում չեմ եղել: Ինչպես է քեզ մեծացրել մայրդ, ես չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ հեշտ չի եղել: Ես նրան` մորդ, երախտապարտ եմ հավետ:

Նա անկարելիության աստիճանի բարի էր, բնույթով` քնարական, իդեալներով կին, մի խոսքով հրաշալի մարդ, սակայն մեզ ճակատագրով վիճակված չէր միասին ապրել: Համբուրիր մորդ եւ ասա նրան, որ սրանից յոթ

 

տարի առաջ Վլադիմիրի բանտից ես նրան տասնմեկ նամակ եմ գրել, բայց պատասխան չեմ ստացել: Երջանիկ կլինեմ, եթե ուղարկես մորդ, քո եւ իմ սիրելի թոռնուհիների լուսանկարները: Համբուրում եմ բոլորիդ»:

Оцените статью