Սկեսուրս վռնդեց ինձ երեխայի հետ բնակարանից, երբ ամուսինս գործուղման մեջ էր. Ես սպասում էի նրա վերադարձին, բայց նրա արարքը ցնցեց ինձ
Ինձ մի քանի տարի առաջ վռնդեցին տնից։ Ամուսնուս հեռախոսը անհասանելի էր, աշխատանքի ժամանակ դժվար էր նրա հետ կապ հաստատել: Ես գնացի մորս մոտ: Մայրս առանձնապես գոհ չէր իմ ներկայությունից. նա ապրում էր իր սիրելի որդու և կնոջ ու սիրելի թոռների հետ: Ինձ թույլ տվեցին ապրել այդտեղ այն պայմանով, որ պետք է զբաղվեի տան գործերով: Ես գնալու այլ տեղ չունեի, ուստի համաձայնվեցի: Հույսս ամուսնուս վերադարձն էր, հույս ունեի, որ կվերադառնա ու հոգ կտանի մեր մասին: Բայց նա չէր զանգում:
Ես աշխատում էի օրնիբուն, արթնանում էի առավոտյան ժամը 5 -ին ՝ նախաճաշ պատրաստելու: հետո հավաքում էր, մաքրում, լվանում, արդուկում, մինչև ուշ գիշեր: Ավելին, երեխայիս համար լաց լինելը խստիվ արգելված էր։ Բայց դուք չեք կարող դա բացատրել երեխային: Ես նույնիսկ չէի կարող գրկել երեխայիս: Երբ նրան գրկում էի հանգստացնելու, լացի ձայնը կտրելու համար, մայրս ու եղբորս կինը անմիջապես խոժոռվում էին. Ի՞նչ է, ուրիշ գործ չունե՞ս, բացի երեխային քո գրկում պահելուց։
Ես մայրական սիրտ ունեմ, բայց գիտեի, եթե դեմ գնայի, մեզ էլ կքշեն այստեղից։ Ես իմացա, թե երբ է ժամանելու ամուսինս: Այդ օրը տղայիս վերցրի ու գնացի կայարան։ Ամուսինս իջավ կառքից, ես երջանկությունից նետվեցի նրա վզին, իսկ նա շրջվեց ու առանց որևէ բառ ասելու և նույնիսկ երեխային նայելու հեռացավ։ Ես նստեցի կայարանում, չգիտեի, թե ինչ անեմ հետո։ Ես չհասկացա, թե ինչու ամուսինս ինչու այդպես վարվեց: Ես ու փոքրիկս ոչ ոքի պետք չէինք: ՈՒ՞ր գնանք, մայրիկի՞ս տուն: Մայրս միշտ սիրել է եղբորս, իսկ իմ նկատմամբ եղել էսառը ու անտարբեր: Ես թափառում էի քաղաքում:
Մի քանի ժամ հետո ինձ զանգահարեց ամուսնուս տատիկը.- Արի, ես ամեն ինչ գիտեմ։ Ես կօգնեմ ինչով կարող եմ։ Ես գնացի նրա մոտ, կարծես թեւեր առած լինեի: Սկեսուրիս սկեսուրն ինձ պատմեց իր թոռան սառնասրտության պատճառների մասին։ — Մինչ դու սպասում էիր որդուդ ծնվելուն, սկեսուրդ որդուն համոզում էր որ դա իր երեխան չէ: Հիմա էլ մայրը ի պատիվ որդու վերադարձի խնջույք է կազմակերպել: Ես նրանց մոտից եմ գալիս: Այնտեղ իմացա քո մասին, սկեսուրդ որդուն պատմում էր, որ դու փախել ես ուրիշ տղամարդու հետ: Բայց ես գիտեմ եղելությունը:
Ժամանակին սկեսուրդ իմ որդուն էր տրամադրում իմ դեմ: Դու կտեղափոխվես ինձ մոտ և կապրես ինձ հետ: Ես սիրով ընդունեցի նրա առաջարկը: Նա իսկական մայր եղավ ինձ համար: Անցան տարիներ, որդիս մեծացավ ու մի օր էլ հանդիպեցի ամուսնուս. — Ես տեսել եմ երեխայի լուսանկարը, նա կարծես իմ կրկնօրինակը լինի, ես համոզված եմ, որ նա իմ որդին է և ցանկանում եմ, որ իմ որդին ապրի լիարժեք ընտանիքում: Լսելով նրան ես ծիծաղեցի, — Իսկ որտե՞ղ էիր, երբ որդուդ դուրս էին անում տանից, որքան հեշտ հրաժարվեցիր որդուցդ այն ժամանակ, երբ նա քո կարիքն ամենից շատ ուներ:
Նա խնդրեց թույլ տալ տեսնել երեխային: Ավելին հայտնեց, որ իր ողջ կարողությունը կտակել է որդուն: Մայրս իմանալով, որ իմ որդին մեծ կարողություն ունի, հանկարծ սկսեց շատ սիրել որդուս, մեզանից պոկ չէր գալիս, պարզվեց, որ եղբայրս, որ մի ժամանակ որդուս լակոտ էր անվանում, շա՜տ է սիրում որդուս: Ես բոլորին գրողի ծոցն ուղարկեցի ու շարունակեցի ապրել որդուս ու մեր սիրելի տատիկի հետ: