Ինչպե՞ս բանտում սպանեցին ՉԱՐԵՆՑԻՆ ու որտե՞ղ է գտնվում նրա ԳԱՂՏՆԻ գերեզմանն այսօր
Չարենցը միակ բանաստեղծն էր, որը Ստալինի կենդանության օրոք գրիչ վերցրեց ու քննադատեց վոժդին:
Փորձում էին կտրել մտածող ու քննադատող գլուխները, իսկ մեղադրանքը մեկն էր՝ հակասովետական ու հակաազգային քաղաքականություն…
Նույնիսկ Աղասի Խանջյանն իր հեղիկանությամբ չի կարողանում բացել «Գիրք ճանապարհի» ուղին, որն արգելվել էր տպագրել՝ հայկական կենտկոմի և գրչակից ընկերների թեթև ձեռքով: Հենց այս գիրքը պիտի դառնար Չարենցի ճակատագրի որոշողը:
Չարենցի առաջ վերջնականապես փակվում են բոլոր դռները՝ Թիֆլիսում Աղասի Խանջյանի սպանությամբ, որը բեմադրվել ու պաշտոնապես ներկայացվել էր որպես ինքնասպանություն:
Ամեն ինչ արվեց՝ Չարենցի անունը ոչնչացնելու համար: Հարյուրավոր մատնիչներ, որ բարեկամների շղարշի տակ ընկերակցում էին նրան, նրա դեմ ցուցմունք են տալիս, մեղադրում հակասովետական քաղաքականության մեջ: Ցավալին այն է, որ նրանց թվում էին նաև ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԸ:
Եկել էր Մոսկվայից նախազգուշացնող լուրը. «Այդ Չարենցը խաղ է անում մեզ հետ»…
1937 թվականի հուլիսի 26-ին Չարենցին ձերբակալեցին:
Այն, ինչ կատարվեց Չարենցի հետ բանոտւմ, մինչ այսօր մնում է առեղծված:
Ականատեսների վկայությամբ բանտում Չարենցին սպանել են, մի ռուս սպա կոշիկով աննդհատ հարվածել է գետնին ընկած Չարենցի գլխին: Նրա դին գիշերով տեղափոխել են հացի մեքենայի մեջ՝ բրեզենտի մեջ փաթաթված: Բանտի պահակները փոս են փորել և մարմինը թաղել են հենց այդ այգիներում: