Միայն տեսնեք՝ այս անգամ ինչ ստոր քայլի են դիմել թուրքերը
Թուրքիայի Ամասիայի թանգարանում հայկական մշակութային ժառանգության նմուշները ցուցադրվում են, բայց դրանց ծագումը լռության է մատնվում։ Այս ուր ենք հասել: Թանգարանումյ բացեիբաց որպես ցուցանմուշ տեղադրում են ցուցանմուշ, որը հայատառ է, սակայն լռում են դրա հայկական ծագման մասին: հայտնում են, որ ցուցանմուշները պատկանել են պատմական Թուրքիային:
Այս երկրում անցյալի մեջ անդադար վախ կա, քանի որ նրանք միայն կարող են յուրացնել հայկական մշակույթը. մի՞թե իրենք ներկայացնելու ոչինչ չունեն:
Արևելյան Հռոմեական կայսրության անվան տակ ներկայացվում են Ամասիայից ու շրջակա տարածքներից բերված և 19-րդ դարին պատկանող արձաններ, սրբապատկերներ, Աստվածաշունչ մատյաններ։ Բայց ոչ մի բացատրություն չկա այն մասին, թե դրանք
որտեղից ու ինչ ճանապարհներով են այդտեղ հասել, իսկ եթե կա, շատ թերի, կցկտուր է։ Աստվածաշունչները հայերեն են, բայց հայերեն լինելու վերաբերյալ այցելուներին ոչ մի տեղեկություն չի տրվում: