Ո՞վ էր այն ՀԱՅ ԿԻՆԸ, ում քաջությունից ու հզորությունից սարսափում էին բոլոր թուրքերը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ո՞վ էր այն ՀԱՅ ԿԻՆԸ, ում քաջությունից ու հզորությունից սարսափում էին բոլոր թուրքերը

Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության էջերում հայդուկային շարժումը կարևորագույն տեղ է զբաղեցնում։

Այդ շարժման ականավոր ներկայացուցիչներից էին Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան), Հրայրը, Անդրանիկը, Գևորգ Չաուշը և այլք։շ

Աղբյուր Սերոբը, սակայն, միայնակ չէր կռվում թշնամու դեմ, այլ կնոջ՝ հերոսուհի Սոսեի հետ։

1899 թվականին, երբ Սերոբը հայ դավաճան Ավեի կողմից թունավորվել և մատնությամբ շրջապատվել է քուրդ ցեղապետ Բշարե Խալիլի զինվորների կողմից, կնոջ՝ Սոսեի աջակցությամբ 8 ժամ անընդմեջ կռվել է:

Երբ թշնամու գնդակը վերջ է դրել Սերոբի կյանքին, Սոսեն վերցրել է նրա զնքը և շարունակել է կռվել մինչև վերջ նույնիսկ այն բանից հետո, երբ իր աչքի առաջ թշնամու գնդակից ընկել է անդրանիկ զավակը՝ 18-ամյա Հակոբը, նաև Սերոբի եղբայրները՝ Զաքարն ու Մխոն:

Սոսեն, արցունքները կուլ տալով, շարունակել է կռիվ տալ թշնամու հետ, մինչև ծանր վիրավորվել է: Երբ Ալի փաշայի զինվորները փորձել են վիրավոր Սոսեին կյանքից զրկել, թուրք հրամանատարը, զարմացած հայ կնոջ հերոսությունից, արգելել է՝ ասելով.

«Այդ կինը իսկական դյուցազուն է»: Նա նույնիսկ կառավարության ծախսերով բուժել է տվել նրա վերքերն ու նետել Բաղեշի բանտը:

Բանտից ազատվելուց հետո Սոսեն այցելել է ամուսնու գերեզմանին, չի հեռացել երկրից, մնացել ու ապրել է Վանում: Նա հաճախ է կրկնել հետևյալ խոսքերը.

«Ինչպե՞ս այստեղ թողնեմ իմ Սերոբի որբ գերեզմանը… Այն ինչպե՞ս թողնեմ մեր թշնամու ձեռքում»:

Оцените статью