Ժամանակն է․ ․ Տոկաևը դիմել է Փաշինյանին
Հայկական կողմը ՀԱՊԿ քարտուղարությանը ծանուցել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ,
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել հանձնարարել՝ 2022թ. հունվարի 13-ից ավարտին հասցնել ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը Ղազախստանում։
Այս մասին հայտնեցին ՀԱՊԿ քարտուղարությունից։
«ՀԱՊԿ քարտուղարությունը պատրաստել է Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծը և այն ուղարկել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հաստատմանը։
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի դուրսբերման կարգը կհաստատի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդը,
որի արտահերթ նիստը տեղի կունենա այս տարվա հունվարի 13-ին՝ վիդեոկոնֆերանսի ռեժիմով»,- տեղեկացնում են քարտուղարությունից։
Ժամանակն է․ ․ Տոկաևը դիմել է Փաշինյանին