Ի՞նչը ստիպեց մորը դադարել արտասվել կորցրած փոքրիկի համար

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ի՞նչը ստիպեց մորը դադարել արտասվել կորցրած փոքրիկի համար

Երեխայի կորուստը մեծ ցավ է ցանկացած ծնողի համար և այդ ցավը մեծ դժվարությամբ են ծնողները հաղթահարում: Շատերը նույնիսկ չեն հաղթահարում և ողջ կյանքն անցկացնում են վշտի մեջ: Ինչ խոսք շատ ծանր է, և Աստված չանի, որևէ մեկը զգա այդ ցավը: Այս պատմությունը, սակայն, ուզում եմ պատմել մեր ընթերցողին, որը օգնեց երեխային կորցրած մայրիկին դադարել արտասվել ու կյանքին այլ աչքերով նայել:

Ընկերուհիս ընտանեկան հոգեբան է: Վերջերս նրան մի ընտանիք էր դիմել, ով կորցրել էր իրենց փոքրիկին: Ոչ մի կերպ չէին կարողանում հաղթահարել այդ ցավը, նույնիսկ չէին ուզում մեկ այլ երեխայով լցնել այդ դատարկությունը: Այդ վիճակը գնալով ազդում էր նաև զույգի հարաբերությունների վրա: Ամուսինն ասում էր, որ իրենց վեճերի մեծ մասը կապված են նրա հետ, որ կինն անընդհատ լաց է լինում: Իհարկե, նա հասկանում էր այդ ցավը, ինքն էլ է ծնող, բայց նաև գիտակցում էր, որ կյանքը շարունակվում է, պետք է միշտ հիշել իրենց փոքրիկին, բայց ոչ միայն արցունքներով: Ընկերուհիս պատմում է, որ ամեն մեթոդ փորձել են, որպեսզի կինը կարողանա մի փոքր հաղթահարել այդ վիճակը բայց ոչինչ չի ստացվել:

Մի օր, զույգը հերթական այցի ժամանակ ավելի լավ տրամադրություն ուներ, ինչը զարմացրել էր հոգեբանին: Այն, ինչ պատմել էր երեխայի մայրը, ուղղակի ապշեցրել էր հոգեբանին:

Այդ կինը պատմել էր, որ երազում տեսել է իր փոքրիկին, ով շատ տխուր է եղել: Ցուրտ եղանակ է եղել, իսկ փոքրիկը դրսում է եղել, ոտաբոբիկ մինչև գոտկատեղը ջրի մեջ կանգնած: Մայրը երբ ուզել է օգնել փոքրիկին, փոքրիկն ասել է. «Մայրիկ, խնդրում եմ, էլ մի լացիր և մի սառիր կյանքի հանդեպ: Այս ջուրը, որի մեջ ես կանգնած մրսում եմ, քո արցունքներն են, իսկ ցուրտը քո սառած զգացմունքները: Խնդրում եմ, նորից կյանքով լցվիր, որ ես հանգիստ լինեմ իմ հրեշտակների մոտ»:

Այս երազից հետո, մայրը դադարեց արտասվել և ամեն անգամ, երբ կարոտում էր դստերը ու տխրում, արևի լույսն էր փնտրում, որը փոքրիկի պես կջերմացներ իր սիրտը:

Оцените статью