Ահա թե ինչի համար է լվացքի մեքենայի ներքևի դռնակը և ինչու է այն պետք բացել

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ահա թե ինչի համար է լվացքի մեքենայի ներքևի դռնակը և ինչու է այն պետք բացել

Լվացքի մեքենայի փչանալն ունենում է ամենատարբեր պատճառները, սակայն ոչ միշտ է մեղավոր արտադրողը: Շատ հաճախ մեղքը հենց մերն է, օգտագործողներինը, քանի որ շատերը չգիտեն մեքենան խնամելու կանոնների մասին: Զարմանալի չէ, որ այն փչանում է:

Պատահում է այնպես, որ մեջը լցնում ենք հագուստը, միացնում, իսկ թմբուկը չի պտտվում, կամ էլ մեքենայից տարիրնակ ձայներ են լսվում, նաև հնարավոր է, որ ջուր չլցվի: Վերջինը բավականին տարածված խնդիր է: Հատկապես եթե տեխնիկան նոր չէ, իսկ այն հաճախ եք միացնում, հնարավոր է, որ կոտրված լինի պոմպը:

Եվ տվյալ, և ուրիշ բազմաթիվ խնդիրներից հնարավոր կլինի խուսափել, եթե իմանաք, թե ինչի համար է նախատեսված լվացքի մեքենայի ստորին հատվածում գտնվող դռնակը, և ժամանակ առ ժամանակ բացեք այն: Պարզվում է, դրա վրա տեղադրված է պոմպի ֆիլտրը, որն էլ պետք է երբեմն մաքրել: Հենց այդ ֆիլտրն է հավաքում մանր առարկաները, որոնք պատահաբար գցել եք թմբուկի մեջ, կամ մնացել է հագուստի գրպաններում: Ֆիլտրը լցվում է, իսկ պոմպը դադարում է աշխատել:

Դրա համար էլ պարբերաբար բացեք դռնակը, հանեք ֆիլտրը, դատարկեք կեղտոտ ջուրը, որը հավաքվում է տվյալ հատվածում:

Ցանկալի է մշակել ֆիլտրն ու ամբողջ ներքին հատվածը քացախով, որպեսզի վերացնեք բորբոսն ու տհաճ հոտը: Ամսական 1 անգամ մաքրելը բավական է:

Оцените статью