Այս ՀԱՅՈՒՀԻՆ իր քաղցր գլուխգործոցներով գրավել է նաև Թրամփին. Գիտե՞ք թե ով է նա
Խոսքն աշխարհահռչակ հրուշակագործ, տոնական տորթերի դիզայներ Ֆլորա Աղաբաբյանի մասին է: Նրա պատվիրատուներն են այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են՝ Քիմ Քարդաշյանը, Ջենիֆեր Լոպեսը, Ուիլ Սմիթը, Մայքլ Ջորդանը, ինչպես նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
Տաղանդավոր հայուհին ծնվել է Երևանում և դեռ վաղ տարիքից ստեղծագործել է. նա դեռ 16 տարեկանից հետաքրքրվել է հրուշակագործությամբ: Գլենդելում նա աշխատանք է փնտրել հայերին պատկանող հրուշակագործական արտադրամասերում: Անհաջող փորձերից հետո մեկնել է Լաս Վեգաս, որտեղ ի վերջո հայուհուն հաջողվել է իրականացնել իր նվիրական երազանքը՝ դառնալ ԱՄՆ-ի լավագույն հրուշակագործներից մեկը:
Ձեզ ենք ներկայացնում Ֆլորայի աշխատանքներից մի քանիսը: