Երբ տանը խնձոր է ավելանում, ինձ չեմ կորցնում ու արագ սա եմ պատրաստում, իրոք անչափ համեղ է ստացվել
Պաստեղը մեր մանկության քաղցրավենիքն է: Նախկինում սա գնահատում էին մատչելիության համար: Այժմ պաստեղի հիմնական հաղթաթուղթը բնականությունն է: Դրանում ոչ մի վնա սակար, քիմիական եւ վտա նգավոր բան չկա ։ Պատրաստման եղանակը 1. Լվացված խնձորները կլեպով բաժանում ենք կտորների: Կորիզների հատվածը միանգամից դեն ենք նետում: 2. Խնձորները լցնում ենք ղազանի մեջ կամ հաստ պատերով կաթսայի մեջ:
Եթե խնձորները շատ հյութալի չեն, ապա դուք կարող եք լցնել մի քանի բաժակ ջուր, այն հետագայում կեռա: 3. Միացրեք կրակը, ծածկեք և շոգեխաշեք մինչև կլեպը փափկի: Կախված խնձորի սորտից, դա կտևա 1,5-ից մինչև 4 ժամ: 4. Խնձորի զանգվածը սառեցրեք և մանրացնելով պյուրե դարձրեք: Մենք դա անում ենք բլենդերով: Դուք կարող եք անց
կացնել մսաղացով: 5. Վերցրեք մի շերտ պերգամենտ, դրեք ֆորմայի վրա և քսեք պյուրեն: Եթե կա կասկած, թե արդյոք թուղթը կկպչի, կարող եք յուղել մի կաթիլ յուղով: Շերտի մաքսիմալ հաստությունը 7 միլիմետր է, բայց ավելի լավ է անել ավելի բարակ:
6. Պաստեղը դնում ենք ջեռոցում: Նվազագույն ջերմաստիճան ենք պահում, այն չպետք է բարձրանա 100 աստիճանից բարձր: 7. Կամ դնում ենք արևի տակ և չորացնում մինչև պատրաստ լինի: 8. Այնուհետև, թերթիկը շրջում ենք պերգամենտը դեպի վեր և վրան ջուր ցանում: Թուղթը հեշտությամբ հանվում է ։ Պաստեղները գլորում և խողովակներ ենք դարձնում:Նյութը հրապարակման պատրաստեց News46post.com—ը