Ինչպե՞ս Հայկական գամփռը փրկեց հովիվի կյանքը
Աբրահամը Տավուշի մարզի գյուղերից մեկի հովիվն էր։ Ամեն օր նա մոտ 200-ից ավել ոչխար տանում էր սարերն արածելու։ Հովիվ Աբրահամը սարեր էր բարձրանում իր շան՝ Հայկական գամփռի հետ։ Շունը պաշտում էր Աբրահամին, միշտ նրա հետ էր ու անվերապահորեն կատարում էր տիրոջ բոլոր հրամանները։
Հերթական անգամ արոտավայր գնալու օրը մի դեպք տեղի ունեցավ, որը երբեք չի ջնջվում Աբրահամի հիշողությունից։
Նախորդ օրը, տան բակում Աբրահամը շատ էր աշխատել, նա ամբողջ ձմեռվա ցախը կտրտել ու դասավորել էր, այդ պատճառով էլ գերհոգնած էր զգում իրեն։ Ոչխարներին արտովայր հասցնելուց հետո, նա որոշեց մի փոքր քնել և ուժերը հավաքել։ Օրն արդեն մթնում էր, բայց Աբրահամը դեռ քնած էր։ Գամփռը տարածքում ծանր-ծանր քայլում էր, հսկելով ոչխարների շարժը։ Հանկարծ շունը տարօրինակ ձայն լսեց տիրոջ կողմից, թեքվեց և տեսավ, որ սաղարթախիտ անտառի խորքից գորշ գայլ է մոտենում Աբրահամին։ Նա արագ վազքով հարձակվեց գայլի վրա և կռիվ սկսեց։ Գիշատիչը մի քանի տեղից խոցել էր գամփռի մարմինը, բայց շունն աննահանջ կռում էր, քանզի գիտեր, որ պաշտպանում է տիրոջը։ Աբրահամը կռվի աղմուկից վեր է թռնում և տեսնում գայլի հետ պայքարի մտած իր շանը։ Հովիվը շուտ հանում է հրացանն ու սատկացնում գայլին, իսկ շանը արագ հասցնում է տուն և բուժում։
Աբրահամը 7 օր շան կողքից այն կողմ չէր գնում, նա ուզում էր համոզվել, որ ամեն բան կարգին է իր ամենահավատարիմ ընկերոջ հետ։ Այսպես բազում վնասվածքներ ստանալով և կյանքը վտանգելով հայկական գամփռը փրկում է Աբրահամ պապի կյանքը։