Ինչպես է ապրում այս տղան, ով 10 տարի խնամել է կույր ու առանց ոտքերի մորը
10 տարի առաջ հանրությունը ցնցվեց՝ իմանալով 10-ամյա տղայի ու նրա մոր ծանր ճակատագրի մասին: Երեխան իր ուսերին շատ ծանր բեռ էր վերցրել. նա միայնակ էր խնամում իր առանձնահատկություններով մորը: Սվետլանա Տրուբնիկովան ի սկզբանե առողջ կին էր:
Առաջին ամուսնուն նա դուստր է պարգևել: Սակայն ժամանակի հետ ամուսինների հարաբերությունները սկսել են փչանալ, իսկ դրան հաջորդել է բաժանումը: Աղջիկը նախընտրել է մնալ հոր հետ:
Շուտով Սվետլանան մայրացել է երկրորդ անգամ, սակայն մի քանի տարի անց կնոջ մոտ սկսվել են լուրջ առողջական խնդիրներ:
Ու նրա խնամքն իր վրա է վերցրել է տաս տարեկան որդին: Այդ պահին Սվետլանան արդեն չուներ ոտքեր ու կույր էր:
Տղան ինքնուրույն սարքել էր թեքահարթակ, որ Սվետլանան կարողանա որոշ չափով տեղաշարժվել:
Ամեն ինչ փոխվեց, երբ հանրությունը հետաքրքրվեց ընտանիքով: Կնոջն օգնեցին արտերկրում բուժում ստանալ, և հիմա նա
կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել: Բացի այդ, նրանց բնակարան նվիրեցին, իսկ տղան էլ հասցրել է ծառայել բանակում ու վերադառնալ: