Լսե՞լ եք Աղքիլիսա վանքի մասին․ Ահա թե որտե՞ղ է այն գտնվում և ինչու՞ է այսպես կոչվել
Աղքիլիսա վանքը գտնվում է Արարատի մարզի Լանջանիստ գյուղից մի քանի կիլոմետր հեռու։ Այն կառուցվել է միջնադարում՝ 1301 թվականին։ Տեղացիները պատմում են, որ եկեղեցին պայթեցվել է գանձախույզների կողմից՝ գանձեր գտնելու նպատակով։
Աղքիլիսա անունը հետաքրքիր ստուգանաբնություն ունի․ աղ նշանակում է՝ ճերմակ, սպիտակ, իսկ քիլիսա՝ վանք, ստացվում է Սպիտակ վանք կամ Սպիտակավանք։ Նախկինում վանքի տարածքում նաև գյուղ է եղել, որը նույնպես այդպես է կոչվել։ Գյուղը, ենթադրաբար, գոյություն է ունեցել մինչև Շահ Աբբասի կազմակերպած բնակչության զանգվածային տեղահանությունը (1604 թ.)։
Հուշարձանը կազմված է եկեղեցուց, շուրջը գտնվող 13-17-րդ դարերի գերեզմանոցից և օժանդակ շինությունների համալիրից՝ բաղկացած 4-5 խարխուլ սենյակներից։ Միանավ բազիլիկ ուղղանկյուն եկեղեցին կառուցվել է 1301 թվականին սպիտակ սրբատաշ ավազաքարից։
Պահպանվել են եկեղեցու հյուսիսային և արևելյան պատերը, գերեզմանոցի և կից շինությունների հիմքերը։
Եկեղեցու մուտքից ձախ՝ պատի մեջ, գեղեցիկ զարդանախշով խաչքար է։ Խաչքարի ստորին հատվածում եկեղեցու մասին շինարարական բնույթի արձանագրություն է։ Սպիտակ Վանքի եկեղեցու ախոռ պատերին հավերժացել են ևս վեց արձանագրություններ։
Վանքի աջ կողմի ժայռերի սկզբնամասում գտնվում է Աղունիկի հորը, որի խորությունը մոտավորապես 15 մետր է։ Հորն այդպես են կոչում բնիկները, որովհետև ժամանակին այնտեղ աղունիկներ են եղել։
Ներկայումս վանքը գտնվում է անմխիթար վիճակում։ 12-13-րդ դարերում կառուցված վանքի ավերակների ծածկն ամբողջապես փլված է։