hraparak.am֊ը գրում է․ «Մենք այսօր գրել էինք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ամուսնանում է:
Հունվարի 22-ին նրա հարսանիքն է: Հարսնացուն Պապիկյանի նախկին խոսնակ Արմինե Մուրադյանն է, որը խոսնակ էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքներիո նախարարությունում այն ժամանակ,
երբ նախարարն իր ապագա ամուսինն էր` Սուրեն Պապիկյանը:
Մենք պարզեցինք, որ քավորն էլ պակաս հայտնի դեմք չէ:
Մեր տեղեկություններով` Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքի քավորը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,
ՔՊ անդամ Նարեկ Մկրտչյանն է: Նա և Պապիկյանը կուրսընկերներ են եղել»: