Գիտե՞ք այս պատմությունը. Այս ԱՐԱԲԸ իր ընտանիքի հետ թուրքերից թաքուն օգնեց աքսորված ՀԱՅԵՐԻՆ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Գիտե՞ք այս պատմությունը. Այս ԱՐԱԲԸ իր ընտանիքի հետ թուրքերից թաքուն օգնեց աքսորված ՀԱՅԵՐԻՆ

Բաշիր էլ Սաադին արաբ էր բեդվիններից։ 1915 թվականին՝ 14 տարեկան հասակում, նա իր ընտանիքի անասուններին արածացնում էր Եփրատ գետի ափին՝ Ռաքքայի մոտ, երբ ցնցոտիներով հոգնած ու տանջված մարդկանց խումբ տեսավ, ովքեր քայլում էին իր ուղղությամբ։

Նա չգիտեր, թե ովքեր են նրանք։ Բայց շուտով իմացավ, որ այդ մարդիկ իրենց հայրենիքից արտաքսվել են թուրքական կառավարության կողմից և նրանց տանում են սիրիական անապատ։

Թուրք ժանդարմները երկար ժամանակ էր, ինչ տեղահանված հայերին ուղեկցում էին Աստված գիտի, թե ուր։ Ճանապարհին շատ հայեր կորցրել էին իրենց հարազատներին. նրանք այլևս չէին կարողանում քայլել և սպանվում էին թուրքերի կողմից ։

Բաշիր էլ Սաադին իր հորեղբոր և նրա որդիների հետ ուղևորվում էր անապատ։ Տեսնելով հայերի ծանր վիճակը՝ նրանք օգնում էին նրանց, ինչպես կարող էին։ Նրանք կթում էին իրենց ուղտերին և կաթ տալիս հայերին՝ ծարավը հագեցնելու համար։ Հայերն այնքան տանջված էին, որ չէին կարողանում ոտքի վրա կանգնել և ընկնում էին՝ մեռնելով ոչխարների պես։

«Հայոց ցեղասպանություն. Վերապրածների վկայություններ», Երկրորդ հրատարակություն, Վերժինե Սվազլյան,»Գիտություն», Երևան, 2011, էջ 517

Оцените статью