Ես ու ամուսինս համաձայնվեցինք դառնալ եղբորս երեխայի քավորն ու քավորակինը, բայց հիմա շատ եմ զղջում որոշմանս համար

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ես ամուսինս համաձայնվեցինք դառնալ եղբորս երեխայի քավորն ու քավորակինը, բայց հիմա շատ եմ զղջում որոշմանս համար

Ես ունեմ ավագ եղբայր։ Միշտ շատ մտերիմ ենք եղել, միմյանց պաշտել։ Հետո մեծացանք, եղբայրս տեղափոխվեց ՌԴ, այնտեղ բնակություն հաստատեց։ Մի օր էլ հայտնեց, որ մի աղջկա  հետ է ապրում ու իրենք երեխա են ունենալու։

Միայն փոքրիկի ծնունդից հետո նրանք եկան Հայաստան։ Մեր հարսին շատ ջերմ ընդունեցինք, կարծես հարյուր տարի ճանաչում էինք։ Դե զարմիկիս մասին էլ խոսք չկա, բնականաբար անհամբեր սպասում էինք, թե երբ ենք նրան տեսնելու ու գրկելու։

Երբ եղբայրս հայտնեց, որ ուզում են կնքել երեխային, մենք շատ ուրաացանք, քանի որ մեր ընտանիքում դա իսկապես կարևոր է։ Արդյունքում ես ու ամուսինս դարձանք քավոր և քավորակին։ Երկուսս էլ մեծ պատասխանատվությամբ մոտեցանք մեր նոր կարգավիճակին։

Բոլոր տոներին ծանրոց էի ուղարկում սանիկիս համար․ խաղալիքներ, քաղցրավենիք, գեղեցիկ հագուստ։ Ու ամեն անգամ զանգում էր եղբորս կինը, շնորհակալություն հայտնում, նաև ակնարկում, թե ինչու եմ այդքան վազվզել խանութներում, փոխարենը կարող էի գումարն ուղարկել, ինքը կգներ ամեն ինչ։ Հետո նա սկսեց ուղիղ դժգոհել․ թե ինչու ես այդքան խաղալիք ուղարկել, ավելի լավ էր վերարկու ուղարկեի։ Ես էլ բացատրում էի, որ քավորակին եմ, ուզում եմ նվերներով ուրախացնել սանիկիս, առավել ևս, որ հեռու ենք, ու դա հաճախ անելու հնարավորություն չունեմ։ Իսկ իրենք ծնողներ են, թող գնեն այն, ինչի կարիք որ ունի երեխան։ Մեծ հաշվով, ես կարող էի ընդհանրապես չմասնակցել իրենց կյանքին ու առհասարակ ոչինչ չանել։

Մի օր էլ նա խոսքի մեջ ասաց, որ երեխայի համար հեծանիվ են ուզում գնել, բայց չեն կարողանում գումար հավաքել։ Ես էլ առաջարկեցի մի անգամ ծանրոցի փոխարեն գումար ուղարկել, որ ավելացնեն եղածի վրա ու գնեն հեծանիվը։ Արդեն անցել է 3 ամիս, բայց երեխան դեռ չունի հեծանիվ։

Ու համբերությանս բաժակը լցվեց այն ժամանակ, երբ սանիկիս մայրն ասաց, որ այսուհետ միշտ գումար ուղարկեմ, թե չէ նվերներիս պատճառով իրենց տանը տեղ ու դադար չկա։ Եղբայրս լռում է, երևի չի ուզում նեղացնել ոչ ինձ, ոչ կնոջը։
Իսկ ես ինձ այնքան վիրավորված եմ զգում․․․ Փոքրիկին անկեղծ սիրում եմ, բայց ահա ծնողների պատճառով էլ ոչ մի բան չեմ ուզում անել։

Оцените статью