Ծնված օրվանից տատիկն էր պահել թոռնիկին. Նրանք շատ էին սիրում միմյանց. Ի՞նչ իմացավ թոռնիկը, որը փոխեց ամեն բան

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ծնված օրվանից տատիկն էր պահել թոռնիկին. Նրանք շատ էին սիրում միմյանց. Ի՞նչ իմացավ թոռնիկը, որը փոխեց ամեն բան

Այս պատմությունն այնքան հուզիչ է, որ չեմ կարող չպատմել: Այն իմ մոտ ընկերուհու՝ Անիի մասին է: Մենք մանկությունից շփվել ենք իրար հետ ու տարիքի հետ ավելի մտերմացել: Մենք երկուսս էլ նույն բակում ենք ապրում և ես ու մեր փողոցում բոլորն էլ գիտեին, որ Անին մեծացել է տատիկի խնամքի տակ: Նրա ծնողները ավտովթարի հետևանքով մահացել էին:

Շատ տարիներ անցան, արդեն ուսանող էինք, երկուսս էլ նույն մասնագիտությունն էինք ընտրել: Ու մի օր համալսարանից դեպի կանգառ գնալու ճանապարհին մի կին մոտեցավ ու գրկեց Անիին: Նրա աչքերից արցունքներ էին գլորվում: Անին մի զարմացավ, նույնիսկ մտածեց կինը սխալվել է, ապա շփոթվեց ու հարցրեց՝ «որտեղի՞ց գիտեք իմ անունը»: Այդ կինը պատասխանեց. «Բալես, ոնց կարող եմ ես չիմանալ քո անունը, մեռնեմ ջանիդ, ոնց ես մեծացել, իմ աղջիկ»: Այս խոսքերից հետո երկուսս էլ քարացանք: Անին շոկի մեջ էր կարծես ու այդ խոսքերից հետո ուղղակի փախավ, ունակ չէր հարցեր տալու: Մի քանի օր այդ հոգեվիճակը շարունակվեց Անիի մոտ, սակայն ի վերջո պարզեց տատից, թե ինչն ինչոց է:

Անին որդեգրված երեխա էր, իսկ նրա ծնողները ավտովթարից մահացել էին, երբ նա շատ փոքր էր եղել, իսկ կենսաբանական ծնողների մասին ոչինչ հայտնի չէր, ընդամենը գիտեին, որ մայրը հիվանդանոցից փախել է երեխային թողնելով: Երբ նրան որդեգրել են նա ընդամնեը 3 ամսական է եղել, սակայն ցավոք ծնողները չեն հասցրել տեսնել, թե ինչպես է մեխանում իրենց դուստրը: Նրանց մահից հետո տիկին Նելլին մեծ սիրով է խնամել Անիին, կարծես հարազատ թոռը լիներ: Եվ դա արել է իր որդու և հարսի նկատմամաբ ունեցած մեծ սիրուց: Անին այդ ամենն իմանալով, սկզբում նեղացել էր տատիկից: Բայց հետո հասկացավ, որ Նելլիից բացի ոչ ոք չունի: Իսկ մայրը, որը եկել էր նրան տեսնելու միևնույնն է լքել էր իրեն, երբ ինքը դեռ անպաշտպան փոքրիկ է եղել:

Նա այդպես էլ չկարողացավ ներել մորը, իսկ տատիկի հանդեպ ունեցած բարկությունը անցավ, ու հասկացավ, որ պարտավոր է սիրել տատիկին, անկախ նրանից որ արյունակից չեն: Քանի որ նույն պարագայում Նելլի տատիկը իր կյանքը նվիրել էր իրեն:

Երկրաշարժ է գրանցվել ՀՀ տարածքում՝ ուժգնությունը 3 բալ. որտե՞ղ է այն զգացվել

Հայ հայտնի զույգեր, որոնք սիրահարվել են նկարահանման հրապարակում. լուսանկարներ։

Оцените статью