Նման կնոջից ամուսինը երբեք չի հեռանա. Հայ աստղային զույգեր, որոնց համատեղ կյանքը ձգվում է տասնամյակներ շարունակ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Կարծիք կա, թե աստղային ամուսնությունները երկար չեն տևում, հատկապես, երբ զույգ են կազմում երկու ճանաչված և հաջող կարիերա ունեցող անձինք, սակայն երբեմն լինում են բացառություններ,

որոնք ապացուցում են, որ սերը կարող է հաղթահարել ցանկացած խոչընդոտ` նույնիսկ աստղային հիվանդություն կոչվածը:

Wedding. am-ը ներկայացնում է աստղային զույգերի, որոնց երջանիկ համատեղ տարիները ձգվում են արդեն շատ երկար, և միանշանակ, նրանց դեպքում կարելի է ասել, որ հավերժ միասին կլինեն:

Սյուզան Մարգարյան և Հրաչյա Հարությունյան, Աշոտ Ղազարյան և տիկին Մելանյա, Տիգրան Ներսիսյան և Նելլի Խերանյան, Արմեն Մարության և Ալլա Վարդանյան, Արմեն Էլբակյան և Աննա Էլբակյան, Ժան Նշանյան և Շաքե Թուխմանյան, Ալեքսանդր Խաչատրյան և Ալիսա Կապլանզյան,

Փետրվարի 14-ը դերասան Հրաչյա Հարությունյանի ծննդյան օրն է: Ինչպես նշել է հոբելյարը՝ “երիտասարդ տարիներին ավելի հպարտացել է Վալենտինի օրը ծնվելու հանգամանքով, քան իր արած գործերով”:):

BRAVO .am-ի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանն անկեղծորեն ասել է, որ տարվա այս մեկ օրվան էգոիստաբար է վերաբերվում:).

“Սիրո տոն է, բայց նախընտրում եմ միայն ծննդիս առթիվ նվերներ ստանալ: Չեմ սիրում դրանից մեծ աղմուկ հանել, ուղղակի ինքս ինձ համար սիրում եմ: Կան չէ՞ մարդիկ, որ ամեն տարի` կապ չունի 50, 51, թե 54, մասշտաբային նշում են, դահլիճներ են վարձում: Միայն 50 տարեկանի դեպքում մեկ անգամ մեծ նշեցինք”:

35 տարի առաջ հունվարի 30-ին Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը միմյանց հավերժ սիրելու եւ հավատարիմ լինելու խոստում են տվել:

«Բավական ավանդական եւ ուրախ հարսանիք ենք ունեցել: Այն ժամանակ խնջույքները տանն էին անում, մենք էլ Տիգրանենց տանն էինք հավաքվել: Հաճախ ենք հիշում այդ օրը, հատկապես այն պահը, երբ տան շեմին ափսեները կոտրելու պահին կոշիկիս կրունկը կոտրվեց: Սկեսուրս ինձ մեկ ուրիշը տվեց:

Կային մարդիկ, որ սնահավատորեն էին մոտենում հարցին՝ ասելով, որ լավ նշան չէ, բայց ինչպես երեւում է՝ այսքան տարի անցավ այնպես, ինչպես մենք ուզեցինք անցկացնել»,- պատմել է Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհին:

Արմեն Մարությանը ծնվել է Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը։

1968-1971 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիայում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում, 1971 թվականից՝ նույն թատրոնի դերասան։

«Ես ֆեյսբուքում չկամ, եւ հենց նոր նստած մի նամակ էի գրում, ու կխնդրեմ մեր ընկերներից ամենահարազատին իր էջով ներկայացնել իմ խոսքը, ձայնը, որը մինչ օրս չի եղել ֆեյսբուքում:

Նամակում ես շատ հակիրճ փորձել եմ հավաքել մարդ, արվեստագետ տեսակի իրավունքը, խոսքի իրավունքը, լինելու իրավունքը եւ ընդհանրապես իրավունքն ու խոսքը, առանց որի մարդը ոչն չություն է:

Եթե անցյալ երեսուն տարիների ընթացքում ես տեսել եմ, որ մի ծառ է տնկվել եւ եթե մասնակցել եմ կամ չեմ մասնակցել ծառատունկին, ողջունել եմ:

Ծառատունկը լայն հասկացություն է՝ մեր երկրի շինարարության մասին է խոսքը… Ուզում եմ, որ մենք կարողանանք տեսնել եւ լավը, եւ ճիշտը, եւ սխալը, եւ վատը…

Եթե դու ակնոց ես դնում եւ ծափահարում եմ միայն նրանց, որոնք քեզ վճարում են ծափահարելու համար, ինչպես հիմա բարձրաձայնում են, որ ձեզ վճարել են…

Оцените статью
error: Content is protected !!