Սկեսուրն անընդհատ երեսով էրտալիս հարդին թոռան թերությունը, բայց հարսի այս ասածից հետո ամեն ինչ փոխվեց
Վերջերս ընկերներիցս մեկը պատմեց՝ կապված իր հարևանուհու հետ: Հարևանուհին շատ հանգիստ ու նրբանկատ աղջիկ է, նոր է երեխա ունեցել ու վերջերս է երեխայի 40 օրականը լրացել: Հարևանուհին՝ Արմինեն, մի քանի օր առաջ ընկերուհուս հետ սուրճ խմելիս, պատմել է, որ 40 օրականի օրը, երբ բարեկամներն ու հարազատները եկել են երեխայի «բարձին», մի միջադեպ է եղել իր և սկսերոջ մեջ:
Արմինեն պատմել է, որ երեխան մի փոքր ֆիզիկական խնդրով է ծնվել, որը սակայն կյանքի ընթացքում երեխային որևէ անհանգստություն չի կարող պատճառել և բժիշկներն ասել են, որ անհանգստանալու կարիք չկա, մինչև 3 տարեկանը երեխան՝ գտնվելով իրենց հսկողության տակ,
կկարողանան շտկել խնդիրը: Սակայն Արմինեի սկեսուրը, ով բնականաբար երեխայի հարազատ տատիկն է, ծնված օրվանից, ոչ մի կերպ չի համակերպվել այդ «խնդրի» հետ ու դրանում անընդհատ Արմինեին ու նրա գեներին է մեղադրել:
40 օրականի օրը, երբ բարեկամները հարց ու փորձ են արել երեխայից, սկեսուրը՝ տիկին Լիդան, ասել է՝ դե ինչ արած, մեր թոռն ա, պիտի սիրենք, ինչքան էլ որ թերություն ունի: Ապա կատակելով ասել է. «մեր ամեն ինչը միշտ էսպես բարդ է լինում, ինչ արած»: Այս խոսքերը շատ են վիրավորել Արմինեին, հատկապես, որ դա ասել է իր երեխայի սեփական տատիկը: Չկարողանալով զսպել իր հուզմունքն ու էմոցիաները Արմինեն չի դիմացել ու ասել է. «Գիտեք, երբ երեխան ծնվեց, ու բժիշկն ինձ ասաց որ նա այդ «թերությունով» է ծնվել, ես ասացի նրա, որ միշտ էլ իմացել եմ որ իմ երեխան յուրահատուկ է լինելու»:
Այս խոսքերից հետո, բոլորը մի պահ լռել են, իսկ տիկին Լիդայի դեմքի արտահայտությունն այնպես է փոխվել, որ Արմինեն հասկացել է, որ սկսեսուրը գիտակցեց իր արտահայտած մտքերի իմաստը: Այդ օրվանից սկեսուրն
այլևս դադարեց խոսել երեխայի խնդրի մասին և ի վերջո հասկացավ, որ ամեն բան լուծելի է, իսկ երեխային պետք է ընտանիքի անդամների բոլորի սերը ու ջերմությունը: