Աղջկան դասընկերուհիները միշտ ծաղրում էին․ Նրանք հանդիպեցին 15 տարի անց ու ուղղակի ապշեցին

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Աղջկան դասընկերուհիները միշտ ծաղրում էին․ Նրանք հանդիպեցին 15 տարի անց․ Նրա գեթ մեկ հայացքը երազում են տեսնել շատ տղամարդիկ

Այսօր մի կնոջ պատմություն ենք ներկայացնում, որը լավ դաս է բոլոր նրանց համար, ովքեր ողջ կյանքում չեն կարողանում ազատվել մանկության տարիների ցածր ինքնագնահատականից: Ես գերազանցիկ էի դպրոցում և միշտ երազում էի ուսուցչուհի դառնալ: Ես իմ առջև նպատակ էի դրել՝ լավ սովորել: Դպրոցական տարիներն անցան աննկատ, եկավ ատեստատները ստանալու ժամանակը: Ավարտական երեկոյի ժամանակ բոլորս գեղեցիկ հագնված պարում էինք մեր սիրելի երգերի տակ և մեզ արդեն մեծ էինք զգում: Ինչ որ մի պահի ես զուգարան գնացի շպարս թարմացնելու և լսեցի, որ խցիկներից մեկում ինչ-որ մեկը լաց է լինում:

Ես մոտեցա և տեսա, որ դուռը փակ չէ, գետնին նստած էր դասընկերուհիս՝ արցունքն աչքերին: Դա Կատյան էր, թմբլիկ մի աղջիկ, պզուկոտ դեմքով, նոսր մազերով: Ես հարցրեցի նրան, թե ինչ է պատահել, նա սկսեց հեկեկալ, իսկ հետո պատմեց, որ զուգահեռ դասարանից մի տղա իրեն հրել է և ծաղրել: Ես սկսեցի նրան հանգստացնել և առաջարկեցի տաքսի կանչել: Նա համաձայնեց, և ես նրան տուն ճանապարհեցի: Երեկոն անցավ, բոլորս սկսեցինք ընդունելության քննություններին պատրաստվել, դե Կատյայի մասին էլ մոռացանք:

Ես ավարտեցի համալսարանը, ինչպես և երազում էի՝ սկսեցի աշխատել դպրոցում, սակայն կրճատման տակ ընկա և աշխատանքի ընդունվեցի գեղեցկության սրահում որպես ադմինիստրատոր: Դե ինչ արած, ապրել էր պետք: Ուրեմն մի օր նստած եմ սրահում և մի աննկարագրելի գեղեցիկ աղջիկ է մտնում՝ կատարյալ սանրվածքով, ոճային հագուստով և գեղեցիկ շպարով: Աղջիկը խնդրեց ինձ, որ լավ մատնահարդար խորհուրդ տամ իրեն: Հետո մի պահ կանգ առավ և հարցրեց.

«Դու Տանյա Մինաևա՞ն ես»: Ես պատասխանում եմ «Այո»: «Դու 76 դպրոցու՞մ ես սովորել՝ Եվգենյա Պավլովնայի դասարանում»: Ես ապշած նայում եմ նրան: Աղջիկը երկար նայեց ինձ վրա և ասաց. «Դու ինձ չե՞ս հիշում, ես Կատյա Կոլյադինան եմ»: Եվ այստեղ կարծես սառը ջուր լցնեին գլխիս: Ախր սա հենց այն նույն Կատյան էր, որը լաց էր լինում ավարտական երեկոյի ժամանակ: Զարմանքից ես դեռ մի քանի վայրկյան ուշքի էի գալիս, իսկ հետո մենք որոշեցինք հանդիպել ինչ-որ մի սրճարանում և զրուցել:

Պարզվեց, որ դպրոցից հետո նա տնտեսագիտականում է սովորել, հավաքել է իրեն, նիհարել է, բուժվել, սկսել է հետևել իրեն և մի շատ կայացած և ապահովված տղամարդու է հանդիպել իրենից 5 տարով մեծ, որի հետ արդեն 2 տարի է ինչ ամուսնացած է: Եվ գիտե՞ք, ես ինչ հասկացա: Ես հասկացա, որ այս կյանքում ամեն բան հնարավոր է, միայն ցանկություն է պետք ունենալ, և պետք չէ ծիծաղել ոչ ոքի վրա, քանի որ չգիտես, թե քեզ հետ վաղը ինչ կպատահի:

Оцените статью