Ի՞նչ է գրել թուրք լրագրողը, որը ցնցել է ողջ Թուրքիան

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ի՞նչ է գրել թուրք լրագրողը, որը ցնցել է ողջ Թուրքիան

Թուրք հայտնի լրագրող, գրող Բեքիր Ջոշքունի ցեաղսպանության թեմայով՝ «Իմ հայը» վերնագրով հոդված է գրել: Որից հետո լրագրողն արժանցել է հայհոյանքների ու վիրավորանքերի՝ «Հայի ցեղ, «Հայի վիժվածք»: Սակայն սա զարմանալի չէ, քանի որ նա խոսում է հասարակության մեջ, որտեղ վայրենիությունից ատելությունից բացի ուրիշ ոչինչ չկա, այս հասարակությունը չի կարող ականջ դնել մարդկային խղճին ու բարոյականությանը:

Հոդվածում հեղինակը պատմում է իր խորթ տատիկի վերաբերյալ, որի հայ լինելու մասին իմացել է մեծանալուց հետո միայն:

Չգիտեմ, թե հայերին ինչ են արել, թե արդեն ինչ իմաստ ունի այս վեճը, թե որտեղ է գտնվում ճշմարտությունը: Բայց կցանկանայի իմանալ՝ ով է տատիկիս պոկել իր հայրենիքից և իր տնից այն ժամանակ, երբ նա դեռատի օրիորդ էր…

Կուզեի հաշիվ պահանջել այն տառապանքի համար, որը նա ստիպված է եղել թաքցնել, այն կարոտի համար, որը նա չէր ցանկանում ցույց տալ, այն արցունքների համար, որոնք նա

ամեն գիշեր թափում էր մեզանից թաքուն: Կուզեի իմանալ, թե ովքեր են նրան դատապարտել այդ անվերջ
աքսորին… 1 միլիոնը չգիտեմ, ես 1 հայ ունեի… Իմ շատ սիրած այն թախծալի կինը…»

Оцените статью