Այժմ սա ո՞վ ա. Ժողովուրդ ջան, ձեր կարծիքն եմ ցանկանում իմանալ, էս բանն անողը ո՞վ ա. . Արթուր Դանիելյան

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Լևոն Ակոպովիչ, «ստո րացումն» ի՞նչ է:

— «Уни жение», Ռոբերտ:

Պատ երազմից հետո ես քեզ մեկ տարի գրաբար կդասավանդեմ:

Այս դիալոգը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի միջև 1993-ի հունիսի տասնչորսին, երբ վերջինս 1-ին անգամ այցելում է Ստեփանակերտ, որ համոզի տեղի իշխանություններին, որ Քելբաջարը պիտի հանձնել:

Դրանից 2 օր առաջ նույն օրակարգով տեղի էր ունեցել հայտնի հանդիպումը Գորիսում: 2018 թվականն էր, Քոչարյանս հեղաշրջումից անմիջապես հետո մի քանի հարցազրույց է տալիս և գալիս է Հայաստան հարցաքն նվելու ու ձերբա կալվելու: Կա լանավորման պես լույս է տեսնում իր ինքնակենսագրությունը:

Անկախ նրանից, որ շատ կարևորագույն խնդիրների շուրջ Ռոբերտ Քոչարյանի կայացրած որոշումների հանդեպ, մեղմ ասած,

ահագին հարցեր ունեի, կարծում էի, որ Արցախի հարցում նա հաստատ հայամետ է և այդ պատճառով հրապարակավ աշխատում էի լոյալություն դրսևորել իր հանդեպ:

Երբ առաջին անգամ կարճ ժամանակով նա դուրս եկավ կա լանավայրից, ինձ հրավիրեցին Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման: Հանդիպման առաջարկը մեր ժեցի: Սակայն երբ նորից կալանավորեցին, սրտիս դարդ եղավ,

խնդրեցի իր գիրքն ինձ նվիրեն, մի քիչ էլ գովազդեցի:

Կրկնում եմ` ես համոզված էի, որ անկախ ամեն ինչից Արցախի հարցում նա ոչմիթիզական է ու, ըստ այդմ, իրեն ինձ դաշնակից էի համարում: Գիրքը ստանում եմ, մի քանի էջ թերթում և հասկանում, որ Ռոբերտ Քոչարյանն, ակազվիցը, մեր «Ռեմբոն» ա, ով միայնակ Արցախն է ազատագ րել, հետո էլ միայնակ ՀՀ-ն է շենացրել:

Ընդ որում, իր շուրջ գտնվողները ոչ միայն չեն օգնել, այլ հիմնականում խանգարել են: Ստանդարտ և բավականին ցածրօրակ քարոզչական տեքստեր էին:

Սակայն դե մտածեցի` ինչորայա, մարդն եկել է, որ բոյ տա, սա էլ իր մար տավարությունն է: Եթե վերջնարդյունքը դրական լինի, այդ գրքի վրա բոլորս էլ աչք կփակենք: Միայն

անձնական հետաքրքրասիրությունից դրդված` այդ գրքի մեջ ման եկա իմ համար առանձնահատուկ ուշադրության արժանի մի քանի դրվագի նկարագրություն:

Ցանկանում էի Քոչարյանի տեսանկյունն էլ իմանալ Արցախյան ազատամարտի առանցքային դրվագների մասին, որ ինքս կարողանամ էլ ավելի լիարժեք պատկերացնել եղելությունը, որի հանդեպ բազմաթիվ հարցեր ունեի:

Այդպիսի կարևորագույն դրվագ էր 1993-ի հունիսի տասներկուսի Հայաստանի Անվտանգության Խորհրդի արտագնա նիստը Գորիսում, որին հրավիրված էր Արցախի գործադիր ու օրենսդիր իշխանությունը:

Սա շատ հայտնի դրվագ է, որը շատ շահարկումների առարկա է դարձել ժամանակի ընթացքում ու ես անգամ ընկերներիս հետ ահագին վիճել եմ դրա ենթատեքստի մասին: Խոսքը գնում է գորիսյան էն հանդիպման մասին, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը

պնդում է, որ վերջերս ազատագ րված Քելբաջարը միջազգային ճն շման հետևանքով պետք է հետ հանձնվի թուրքերին: Քոչարյանը իր գրքի 202-րդ էջից սկսած` բավականին հանգամանորեն նկարագրում է տվյալ հանդիպումը:

Ռոբերտ Քոչարյանի հավաստմամբ նա, դեմ լինելով Քելբաջարի հանձնմանը, մի կոմբինացիա է մշակում, որ Տեր-Պետրոսյանը մերժում ստանա, սակայն վերջինիս հարաբերությունները չփ չանա Արցախի գործադիրի, այսինքն` Ռոբերտ Քոչարյանի հետ:

Քոչարյանը պնդում է, որ Գորիսի ճանապարհին նա կանգնեցնում է Արցախի գերագույն խորհրդի անդամներ Լևոն Մելիք Շահնազարյանի և Վալերա Բալայանի մեքենան և տեղում` հենց ճանապարհի վրա, համոզում, որ նրանք դեմ արտահայտվեն Քելբաջարի հանձնմանը:

Իր գրքի 204րդ էջի մեջ Քոչարյանը գրում է՝ « — Հա՛, բնականաբա՛ր, մենք ամեն բան կբացատրենք: Ոչ մի դեպքում չի կարելի հանձնել Քելբաջարը,- համաձայնեցին նրանք»: Հանդիպումը սկսում է, Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ

է ունենում և հերթը գալիս է արցախցիների դիրքորոշման հնչեցմանը և ստեղ Քոչարյանը գրում է՝ «Նայում եմ մեր խորհրդարանականներին…

իսկ նրանք նստել և լռում են» ու շարունակում է՝ «տեսնում եմ, որ ոչ ոք չի համարձակվում առարկել, ապա՝ գնալ առճակատման»: «Փորձեցի», գրում է Ռոբերտ Քոչարյանը, «ոտքով հր ել կողքիս նստածին, մյուսների հայացքներն եմ փնտրում, սակայն՝ ապարդյուն. բոլորը փա խցնում են աչքերը»: Եվ դե, տեսնելով, որ շուրջ բոլորը

դա վաճանել են իրեն, Ռոբերս Քոչարյանն իր իսկ հավաստմամբ վեր է կենում ու կտ րականապես դեմ է արտահայտվում Քելբաջարի հանձնմանը:

Այժմ, բոլոր նրանց համար, ովքեր էս պատմության իսկական եղելությունը չգիտեն, սա կարող է արժանահավատ թվալ, մանավանդ տարիներ անընդմեջ կուլտ իվացվող Քոչարյանի իմիջի ֆոնին, ուր նա առնակամ, խիզախ տղամարդ է, ով երբեք չի հանձնվում և միշտ հաղթում է և առհասարակ Արցախի հերոս, Արցախի Առաջին, ՀՀ-ի

երկրորդ… Պուտինի ընկեր, Աֆրիկյան որսորդների միության պատվավոր նախագահ, WBA վարկածով բացարձակ չեմպիոն, Աթենքի կոմս, Սիստեմայի դիրեկտըր, Կուշտունիցայի բենդի դաշնակահար… և տենց:

Մինչդեռ իրականում էդ հանդիպումը ձայնագրած տեսախցիկը ֆիքսել է հետևյալը. Լևոն Տեր-Պետրոսյանը պդնում է, որ Քելբաջարը պետք է հանձնվի, Քոչարյանը ասում է, եթե հանձնենք, ուրեմն Մարտակերտի անվտ անգության մասով պետք է միջոցներ ձեռնարկենք, Վազգեն Սարգսյանը

ներկայացնում է ձեռնարկվելիք միջոցները Մարտակերտի մասով և մեծ պահով բոլորի մոտ կոնսենսուս կա: Բոլորի մոտ, բացի երկուսից:

Լևոն Մելիք Շահնազարյանը փորձում է բացատրել, որ միջազգային հանրության էդ սպա ռնալիքները սին են, իսկ այն միջանկյալ կարգավիճակը, որ մեզ Քելբաջարի դիմաց առաջարկում էին, կարող է նաև փաստացի ձեռք բերվել զեն քի ուժով` բառացի նշելով Արցախի կոր ծանարար պոտենցիալի մասին: Արցախի ԳԽ մյուս անդամը` Վալերի Բալայանը, որը

իբր թե լուռ նստած էր, իրականում վեր էր կացել և սպա ռնացել գնդ ակшհш րել Արցախի այն իշխանավորներին, որ կհամաձայնեն Քելբաջարը հանձնել:

Երբ ԱՀ-ի ԳԽ նախագահ Գեորգի Պետրոսյանը փորձում է լիցքաթափել իրավիճակը, հեգնական տոնով հարցնելով՝ «ի՞նձ էլ ես գնդшկահ шրելու, Վալերի»: Բալայանն ասում է՝ «քեզ 1-ին հերթին»: Կր քերը բո րբոքվում են և Տեր-

Պետրոսյանի պլանի կողմ արտահայտված Գեորգի Պետրոսյանը փա խուստի է դիմում` ստորագրման պարտականությունը չկատարելով:

Ցանկանում եմ շեշտել, որ փաստացի հանձնումը խափանել են այն Լևոն Մելիք Շահնազարյանը և Վալերի Բալայանը, ովքեր, Քոչարյանի խոսքերով, խոստացել էին դեմ արտահայտվել, սակայն եկել, լուռ նստել են, իսկ ինքը` Ռոբերտ Քոչարյանը, միանձնյա Արցախ էր փր կում: Մինչդեռ իրականում Ռոբերտ Քոչարյանը

Վազգեն Սարգսյանի հետ քն նարկում էր Մարտակերտի ուժեղացումը Քելբաջարը հանձնելուց հետո: Ես, այնուամենայնիվ, խնդրում եմ բոլորիդ դեռ չշտա պել եզրակացություններ անել:

Միայն կառուցողական դիսկուրսի նկատառումներից ելնելով` եկեք մի կողմ դնենք Ռոբերտ Քոչարյանի 2020-2021 սեզոնի քաղաքական ժառանգությունը:

Առհասարակ եկեք գեթ մի պահ քաղաքականը մի կողմ դնենք, իջնենք մարդկային մակարդակի: Այժմ կա Ռոբերտ անունով մի մարդ, ով գիրք է գրել, ուր կա ակնհայտ սխալ ինֆորմացիա: Կարա՞ այդպիսի բան հանկարծակի պատահի, կարա՞ թյուրիմացության

հետևանք լինի: Ինձ թվում է` կարա: Մարդ կարա, օրինակ, սխալ հիշի կամ գուցե էդ դրվագը ընդհանրապես ինքը չի գրել: Գուցե պատվիրել էր գիրք գրել իր մասին, գրողն էլ գրել է, պատվիրողն էլ չի նկատել էս անճշտությունը: Կարա՞ չէ տեսականորեն այդպիսի բան լինի…

Նկատի ունենալով, որ տեսականորեն ինչ ասես կարող է պատահած լինի, որի արդյունքում Արցախի իրական, անձնազ ոհ պաշտ պանները զր պարտվել են, Ռոբերտ Քոչարյանի թիմին զանգում տեղյակ են

պահում «անճշտության» մասին: Բնական է սխալմունքը ընդունում են, չէին կարող չընդունել, քանզի հանդիպման ձայնագրությունը կա, պոստածս նկարն էլ սքրինշոթն է:

Թե ոնց ա պատճառաբանվում այդ «վրի պակը», չգիտեմ, չեմ ճշտել: Սակայն գիտեմ, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել տեղի ունեցած սխալը ուղղել մինչև գիրքը կհրատարակվեր հայերեն լեզվով: Գիրքը հրատարակվում է, բնական է առանց որևէ փոփոխության, քանզի գրքի ողջ իմաստը

Քոչարյանին անպարտ և անկրկնելի հերոս ցույց տալն էր, մինչդեռ այդ մի առանցքային դրվագով էդ առասպելը փլու զվում է:

Մարդը բռնել, գիրք է գրել, որտեղ սեփական անձը կարևորելու և հերոսացնելու համար նեն գափոխել է իրականությունը, զր պարտելով այլոց, ովքեր հերոսանալու և կարևորվելու առիթ երբեք չեն փնտրել, տեղը գլուխը կախ հայրենիքին են ծա ռայել և ծա ռայել են հերոսաբար` բառիս բոլոր և ամենաստույգ իմաստով: Էսքանը արդեն ավելի քան

հերիք է մարդու ճակատին անբա րոյականի պի տակը հավերժ դա ջելու համար, սակայն դրա փոխարեն սրան շանս են տալիս սխալը ուղղելու: Սա էլ նորից խաբում է: Այ հիմա խնդրում եմ ինձ օգնեք: Օգնեք գալ եզրահանգման:

Այժմ սա ո՞վ ա: Ժողովուրդ ջան, ձեր կարծիքն եմ ցանկանում իմանալ, էս բանն անողը ո՞վ ա… ի՞նչ կերպար ա… ինչի՞ է արժանի: Ուզում եմ իմանալ, որ ինքս շատ հստակ մատուցեմ այդ «արժանին»:

Գորիսի հանդիպումից երկու օր հետո Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպումը ոչ միայն ձայնագրվել է, այլև արձանագրվել է գրավոր:

Արձանագրությունն էլ լայն տարածում է գտել: Այդ հանդիպման ժամանակ, երբ որոշում են, թե ով պետք է փոխարինի Գեորգի Պետրոսյանին Արցախի ԳԽ նախագահի պաշտոնում, Ռոբերտ Քոչարյանը ասում է՝ «Ճիշտ է, պետք է “այո” ասողին նշանակել:

Կամ էլ առաջարկում եմ, որ Մելիք Շահնազարյանը նստի և «ոչ»-ը շարունակի»: Տվյալ դեպքում «ոչ»-ը Քելբաջարը հանձնելու դիրքորոշմանն էր վերաբերվում: Սա արդեն Ռոբերտ Քոչարյանի գեղարվեստական տաղանդի հետ առնչություն չունի, սա փաստ է, որը վավերագրվել է:

Եվ եթե ձեզ թվում է, որ սա Քոչարյանի ստ որ վարքագծի միակ դրվագն է, չա րաչար սխալվում եք: Միակը չէ, ոչ էլ ամենաստ որն է, չնայած իմ համար առանձնահատուկ նող կալի է, քանզի Լևոն Գրանտովիչի անվան հետ է խաղացել: Իրականում այդպիսի դրվագները հազարավոր են:

1-ը մեկից սարսափելի: Սա պարզապես կենցաղային բնույթի, մարդկային դրսևորման օրինակ էր: Մոտ օրերս ես ձեզ կպատմեմ նույնպես մի քանիսի մասի, որ լավ գիտակցեք, թե սա ինչ է իրենից ներկայացնում: #Уни   жение_Ռոբերտ

Оцените статью