Ինչու է կարևոր, որ կինը քնի ամուսնու աջ կողմում

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ինչու է կարևոր, որ կինը քնի ամուսնու աջ կողմում

Երբ տեղափոխվեցինք նոր բնակարան ու մահճակալ գնեցինք, ամուսինս սկսեց պնդել, որ քնեմ իր աջ կողմում։ Ինձ դա անիմաստ էր թվում, բացի այդ ձախ կողմն ինձ ավելի շատ էր դուր գալիս, որովհետև փոքրիկ պահարանն ու վարդակը հենց այդ կողմում էին։ Բայց երբ ամուսինս պատմեց, թե ինչ է իմացել, հավատացի նրան ու սկսեցի ինքս էլ տեղեկություններ փնտրել տվյալ հարցի վերաբերյալ։

Ամուսնական զույգերի կյանքը՝ առանձնահատուկ ոլորտ է, որտեղ կան կանոններ ու սնահավատություն։ Համարվում է, որ ամուսինների քնելու ձևից է կախված նրանց ընտանեկան երջանկությունը։ Մեր նախնիները նույնպես համարում էին, որ կինը պիտի քնի ամուսնու բացառապես աջ կողմում։ Իբր տղամարդու աջ կողմում գտնվում է նա, ում ինքը կուրորեն վստահում է։ Հենց այստեղից է առաջացել «աջ ձեռք» արտահայտությունը, որը նշանակում է հուսալի ու հավատարիմ օգնական։

Բացի այդ աջ ձեռքը ճշմարտության և անկեղծության խորհրդանիշ է։ Արդյո՞ք նկատել եք, որ միմյանց ողջունելիս մարդիկ հենց աջ ձեռքով են բարևում։ Ձախ ձեռքը ստի ու կեղծիքի խորհրդանիշ է։ Ու դրա համար էլ նախկինում եթե տղամարդիկ ցանկանում էին կանխարգելել կնոջ անհավատարմությունը, պառկում էին նրա ձախ կողմում։

Ըստ ֆեն-շույի, աջ կողմը՝ կանացի էությունն է, նրա ունիկալ էներգիան։ Ու եթե կինը պառկում է ամուսնուց ձախ, նա ճնշում է ու թաքցնում իր մեջ եղած կանացի էներգիան։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Оцените статью