Ինձ հարազատ ընդունող ընկերուհիս խլեց փեսացուիս…Երկար ժամանակ է անցել այս պատմությունից, բայց դեռ ոչինչ չեմ կարողանում մոռանալ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ինձ հարազատ ընդունող ընկերուհիս խլեց փեսացուիս…Երկար ժամանակ է անցել այս պատմությունից, բայց դեռ ոչինչ չեմ կարողանում մոռանալ

Ինձ հարազատ ընդունող ընկերուհիս խլեց փեսացուիս։ Երկար ժամանակ է անցել այս պատմությունից,բայց դեռ ոչինչ չեմ կարողա-
նում մոռանալ։Երիտասարդ էի, նոր էր ավարտել դպրոցը։ Ծնողներս կրթված մարդիկ են, տատիկս ողջ կյանքում ուսուցչուհի է եղել,
ընտանիքիս բոլոր անդամների մտահոգությունն այն էր, որ ոսկե մեդալ ստանամ, ընդունվեմ լավ համալսարան և բարձրագույն կրթ-
ություն ստանամ։

Եվ հանկարծ ես հանդիպում եմ ՆՐԱՆ։ Գեղեցիկ, հմայիչ,բայց բոլորը նրան ճանաչում էին ոչ լավ մարդկային հատկությունների շնոր-
հիվ։ Դպրոցում էլ էին նրան սարսափով հիշում․ ատեստատը տվել էին ձեռքը և թեթևացած շունչ քաշել, միայն թե մի տարի ավելի
չմնա։3 ամիս անց նրան տարան բանակ։ Ամեն օր լացում էի, հավատարիմ շնիկի պես սպասում էի, նամակներ գրում։ Հազիվ մի օր
պատասխանեց ինձ, ես այդ նամակը երևի 1000 անգամ կարդացի։

Եվս մի տարի անց ուրիշ քաղաքում համալսարան ընդունվեցի, ինձ ամբողջությամբ նվիրել էի ուսմանը։Հանկարծ հեռախոսազանգ
ստացա․

—Քաղցրիկս, վերադարձել եմ։ Ի՞նչ ես ասում, ի՞նչ ուսում։

Մի ամիս հանդիպեցինք, երջանկությունից գլուխս պտտվում էր, հետո նա ինձ ամուսնության առաջարկություն արեց։ Մենք նույնիսկ
ապագա կյանքի պլաններ էինք կազմել, որոշել էինք երկու երեխա ունենալ։Ընկերս գնաց մեր հարազատ քաղաք, ես էլ վազեցի նրա
հետևից, էլ չէի դիմանում առանց նրա, բացի այդ ուզում էի պատմել ծնողներիս,ի վերջո հարսանիքի պիտի պատրաստվեին։ Ինչպես
պարզվեց, շատ իզուր։

Երբ մտա տուն, մայրս ասաց, որ ընկերոջս և մտերիմ ընկերուհուս միասին է տեսել։Բնականաբար, նրան չհավատացի։ Վազեցի նրա
տուն, կարծում էի, որ նա ինձ կհանգստացնի, կասի, որ պարզապես ծնողներս դեմ են, դրա համար էլ մայրս ստել է։ Ես միայն նրան
էի հավատում։Ընկերջոս տունն առաջին հարկում էր։ Ցանցից բռնվեցի և ներս նայեցի․․․ ՆԱ ԻՄ ԸՆԿԵՐՈՒՀՈՒ ՀԵՏ ԷՐ։

Ես փախա։Առանց վեճերի և սկանդալների,նրանք նույնիսկ չնկատեցին ինձ։Իսկ 3-4 ամիս անց էլ իմացա, որ ընկերուհիս հղի է․․․ Եր-
կուսի հետ էլ դադարեցրեցի շփումս։ Հենց այդ աղջկա շնորհիվ մինչ օրս չունեմ ընկերուհիներ, էլ ոչ մեկի չեմ կարողանում վստահել։

Հետո ինձ պատմեցին, որ նրանց կյանքը չի ստացվել։ Երեխայի ծնվելուց հետո նորաթուխ հայրիկը սկսել է խմել, կինն էլ չի դիմացել
և հեռացել է։ Ամուսնացել է երկրորդ անգամ, բայց այս անգամ էլ բախտը չի բերել․ պարզվել է, որ ամուսինսը վաստակավոր թմրամոլ
է։ Երրորդ ամուսինը հասարակ մարդ է, բայց ապրում են ծայրահեղ աղքատ, մի կերպ են պահում 3 երեխաներին։

Իսկ առաջին սերս դարձել է անհույս հարբեցող և թմրամոլ, ընտանիքն էլ նրանից հրաժարվել է։Ինչի համար պատմեցի այս ամենը․
պարզապես ուզում եմ ասել, որ բումերանգի օրենքն աշխատում է։ Ինչ էլ լինում է, միշտ լավի համար է լինում, երբեք հույսը մի կորց-
րեք։

Оцените статью