Մի օր երիտասարդ կնոջ դուռը ծեծում են Հաջողությունը, Սերը, Հարստությունը և հարցնում, թե ում նա ներս կհրավիրի․ Սա պետք է իմանան բոլորը
Կինը դուրս եկավ տանից և բակում տեսավ երեք ծերունի, սպիտակ երկար մորուքներով:Նա նրանց չէր ճանաչում, բայց ասաց.
— Ես ձեզ չեմ ճանաչում, բայց ճանապարհից եք գալիս հոգնած ու քաղցած կլինեք, համեցեք տուն:
— Ամուսինդ տա՞նն է, -հարցրին նրանք:
— Այո,- սիրալիր պատասխանեց կինը:
— Մենք չենք կարող երեքով միասին մտնել տուն:
— Ինչու՞, — զարմացավ կինը, — չէ՞ որ դուք միասին եք եկել:
Ծերունիներից մեկն ասաց.
— Իմ անունը Հարստություն է, նրան Հաջողություն են ասում, իսկ երրորդին կոչում են սեր: Մտիր տուն և ամուսնուդ հարցրու, թե մեզանից որին նա կուզենար տեսնել իր տանը:
Կինը մտավ տուն և պատմեց ամուսնուն: Ամուսինը ուրախացավ և ասաց կնոջը, որ ներս թողնի Հարստությունը, վերջապես կհարստանանք, բայց կինը հակառակվեց՝ ասելով, որ ավելի լավ է տանը Հաջողություն լինի, որն էլ հարստություն կբերի ու նրանք սկսեցին վիճել:Նրանք երեխաներ չունեին և տարիներ առաջ մի աղջիկ երեխա էին որդեգրել: Նա լսում էր ծնողներին: Մոտեցավ նրանց ու ասաց.
« Հայրիկ, մայրիկ, թող ներս գա Սերը, նա իր հետ կբերի և հաջողություն և մենամեծ հարստությունը՝ համերաշխություն»:
Կինը դուրս եկավ և ներս հրավիրեց Սեր անունը կրող ծերունուն: Նրա հետ միասին տուն մտան մյուս երկու ծերունիները: Կինը զարմացած նայեց նրանց:
— Հիշիր, մեզ միշտ առաջնորդում է Սերը, որտեղ սեր կա, այնտեղ միշտ կլինի և Հարստություն և Հաջողություն