Սկեսուրը հարսին սեփական դստեր պես սիրում էր, բայց հարսի այս արարքը փոխեց ամեն բան. Այդ ի՞նչ էր արել նա
Դավիթը և Աննան արդեն 3 տարուց ավել է, ինչ ամուսնացած էին: Զույգը առաջին իսկ օրվանից ապրել է Դավիթի ծնողների հետ, միևնույն հարկի տակ: Բնակարանը բավականին մեծ էր, իսկ ընտանիքի անդամներն էլ ջերմ էին միմիյանց հանդեպ: Դավիթն ու Աննան դեռ առանձին ապրելու մասին չէին մտածում, չնայած որ պլաններում ունեին նման հարց: Եվ Դավիթը, և Աննան աշխատում էին, իսկ Դավիթի մայրը վաղուց չէր աշխատում. ինչ իրենց կարի ֆաբրիկան
փակվել էր և իրեն նվիրել էր ընտանիքին ու տան գործերին: Տան ամբողջ հոգսը տիկին Ժաննայի վրա էր, բայց նա դա սիրով էր անում և երբեք իրեն թույլ չէր տալիս Աննային ասել ՝ գործ արա, կամ ճաշ եփիր: Դեռ մի բան էլ ասում էր. «Աննա ջան, բալես, աշխատանքից ես եկել հանգստացի մի քիչ, մինչև ես ճաշը պատրաստեմ, բոլորով կնստենք»:
Աննան էլ, իրեն առանձնապես չէր տանջում տան գործերով, երբեմն-երբեմն նորաձև ինչ-որ ուտեստներ էր պատրաստում կամ սուրճ դնում իր ու ամուսնու համար: Այսպես էլ ընթանում էր նրանց առօրյան և թվում էր, թե բոլորը բոլորից գոհ են ու վայելում են իրենց երջանկությունը: Սակայն մի օր, երբ Աննան իր սենյակում հանգստանում էր, տիկին Ժաննան մոտեցավ դռանը,որպեսզի կանչի Աննային սուրճ խմելու, մինչև տան տղամարդիկ կգային աշխատանքից, որ ընթրեին միասին: Հանկարծ տիկին Ժաննան լսեց, որ հարսը՝ Աննան հեռախոսով ինչ-որ մեկի հետ է խոսում ու ասում. «լսիր, հա, իրոք բախտս բերել է, ճիշտ է միասին ենք ապրում, բայց դե էդ էլ պլյուս ունի, սկեսուրս ամեն բան անում է, ես էլ ինձ նեղություն չեմ տալիս, ձև եմ տալիս իբր հոգնած եմ, գալիս պառկում եմ, մինչև ընթրիքս մատուցեն: Շուտով, որ հղիանամ կոֆե վ
պասծել էլ կբերի, երեխուն էլ դե էլ դայակ չեմ վարձի, անվճար ունենք»: Այս ամենը լսեց տիկին Ժաննան ու հասկացավ, որ այսքան ժամանակ չի ճանաչել իր հարսին, ով թվում էր թե համեստ ու դաստիարակված աղջիկ է: Խոսքերը իհարկե վիրավորել էին տիկին Ժաննային, քանի որ այդ ամենը փաստորեն չէր գնահատվում դեռ մի բան էլ իրեն իր տան մեջ ծառայի տեղ էին դրել ու ծաղրում ընկերուհիների մոտ:
Այս ամենից հետո, սակայն տիկին Ժաննան ոչինչ չասաց հարսին, նույնիսկ վերաբորմունքը չփոխեց: Սակայն այդ ամենն իր մեջ պահելով նա մի քանի օր իրեն լավ չէր զգում ճնշման տատանումներ ուներ ու պետք է հանգիստ պառկեր: Այդ ընթացքում Աննան արձակուրդում էր: Բնականաբար Դավիթն էլ Աննային զգուշացրել էր որ ամեն բան անի տանը ու չթողնի մայրը գործ անի, քանի որ ճնշման խնդիր ունի պետք է պառկի: Աննան այդ ամբողջ շաբաթը արեց այն ամենը, ինչ անում էր տիկին Ժաննան ամեն օր: Այդ ժամանակ նա նոր սկսեց հասկանալ սկեսրոջը ու նրա արածները:
«Հեշտ չէ Աննա ջան առավոտից երեկո գործ անել, բայց երբ դա անում ես ընտանիքիդ համար, սիրով ես անում ու հոգնածությունը նույնիսկ հաճելի է լինում: Այս մեկ շաբաթը ես հանգստացա ու միաժամանակ ուրախացա, որ ունեմ քեզ պես դուստր, ով հարկ եղած ժամանակ կխնամի ինձ և կանի տան գործերը»:
Այս խոսքերից Աննան հասկացավ, որ տիկին Ժաննան այն օրն ամեն բան լսել է, ու շատ ամաչեց իր խոսքերի համար: Բարեբախտաբար այդ ամենը անցավ գնաց և Աննան այսուհետ սկսեց ամեն հարցում օգնել սկեսրոջը: