Փաստորեն միշտ չէ, որ մեր թշնամիները աղավաղում են պատմությունը․ Ինչի մասին է խոսքը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Փաստորեն միշտ չէ, որ մեր թշնամիները աղավաղում են պատմությունը․ Ինչի մասին է խոսքը

Կիլիկիայի հայկական թագավորությունում ճարտարապետությունը զարգացել է Մեծ Հայքում զարգացած ավանդույթներով և տեղական առանձնահատկություններին ու կոլորիտին համապատասխան։

Կիլիկյան արհեստավորները կատարելության են հասել ամրոցների կառուցման գործում։ Նման շինարարության գլուխգործոցը Լևոնկլայի ամրոցն է՝ կառուցված Լևոն Բ-ի օրոք 12-րդ դարի վերջին։
Ամրոցը գտնվում է Ջեյհան գետի ափին՝ քարափի վրա։ Ջեյհան քաղաքից ունի 6 կիլոմետր հեռավորություն։ Բերդը ամբողջովին կառուցված է լավ տաշված կրաքարից։ Ամրոցում առկա է զանգակատուն։

Բերդը կառուցվել էր Դաշտային Կիլիկիայում՝ մետաքսի ճանապարհով անցնող միջազգային առևտուրը վերահսկելու նպատակով։ Բացի այդ, ամրոցը հանդիսանում էր Լևոն Մեծագործի արքունի ամառանոցը։

Ըստ որոշ տեղեկությունների` Լևոնկլան անտերության է մատնվել Բեյլիքների տիրապետության տակ գտնված ժամանակ։ Ներկայումս բերդը համարվում է Կիլիկյան Հայաստանի ամենալավ պահպանված ամրոցներից մեկը, ազատ է հանրության համար և վերանորոգվել է 2014 թվականին։

Оцените статью