«Թող կորչի իրենց մետաղի կտորը». հանուն ինչի՞ ՄԵԾՆ ՇԻՐԱԶԸ հրաժարվեց ԼԵՆԻՆԻ ՇՔԱՆՇԱՆԻՑ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

ՀԿԿ Կենտկոմի միջնորդ-պատվիրակը Հովհաննես Շիրազի իրական մտերիմներից էր՝ ականավոր գրականագետ Սուրեն Աղաբաբյանը:

Մի օր նա ուրախությամբ Շիրազի տուն մտնելով, ասաց.

-Կենտկոմից հրաշալի լուր եմ բերել, Շիրազ, Մոսկվան համաձայն է քեզ Լենինի շքանշանով պարգևատրելուն:

Կռահելով՝ բանաստեղծը իսկույն հարցրեց.

– Ինձնի՞ց ինչ կուզեն:

– Քեզ համար մեծ բան չէ,- ասաց գրականագետը, Ընդամենը մի տող գրիր, թեկուզ մի երկրորդական թերթում գրիր, թե իբր լավ չես հիշում, որ գրած լինես:

– Ո՞րը, Սուրե՛ն,-

-Էն, էլի, «Ղարաբաղի nղբը», որը մեծ աղմnւկ է բարձրացրել, սփյուռքում, տպվել է և յուրաքանչյուր դահլիճում ու հավաքում արտասանում են, և ադրբեջանցիները բnղnքել են Մոսկվային:

– Բայց դա, Սուրեն, հաստատ ես եմ գրել, որովհետև ուրիշը չէր կարող գրել, և հենց Մոսկվայի համար եմ գրել, իմ խոսքին ինչո՞ւ կարևորություն չեն տա:

Այնինչ ժողովուրդն իսկույն կլանեց այն և որպես շքանշան ո՛չ թե կրծքին, այլ իր սրտում կպահե: Ղրկողներիդ ասա, որ Շիրազն իր բանաստեղծությունն է համարում իր շքանշանը:

Թող կորչի իրենց մետաղի կտորը:

Оцените статью