ՀԱՅ դшվшճшն, ում պատճառով թշնшմին ջшրդեր սկսեց ՀԱՅԵՐԻ դեմ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

ՀԱՅ դավաճան, ում պատճառով թշնամին ջարդեր սկսեց ՀԱՅԵՐԻ դեմ

«Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր»:

Նժդեհի այս խոսքերը թերևս լավագույնս են նկարագրում հայ ազգի պարտությունների, դժբախտությունների պատճառը: Այնպիսի տպավորություն է, որ դավաճանների թվով ոչ մի այլ երկրի չենք զիջում: Ինչքա՜ն պատմական փաստեր, դեպքեր, պատմություններ կան հայ դավաճանի «սխրանքների» մասին, ու թե ինչ հետևանքներ են ունեցել այդ «սխրանքները»…

20-րդ դար, 1908 թվականի մարտի 15՝ Վան քաղաքում կրակոցներ հնչեցին:

ՀՅԴ անդամներից մեկը՝ Դավիթ անունով մի հայ, դավաճանել էր սրբազան ուխտը: Դավաճանը իշխանություններին հայտնել էր մեծաքանակ զենք-զինամթերքի պաշարների տեղը, որի համար էլ Դաշնակցության մեկ այլ անդամ՝ 18-ամյա պատանի, ում անունը հայտնի չէ, սպանել է դավաճանին:

Դե իսկ թուրք իշխանությունները, մասնավորապես երիտթուրքերը, ովքեր շարունակում էին ՙՙմեծ հայրիկի՚՚ գործը, պատճառ էին փնտրում Հայերին կոտորածի ենթարկելու համար: Լինենք անկեղծ, նրանց պատճառ էլ պետք չէր, պարզապես իրենց հանցագործությունները հիմնավորելու և արդարացնելու համար սպասում էին հարմար պահին: Իսկ սրանից ավելի հարմար պահ չէր էլ կարող լինել:

Տեղի իշխանությունները թշնաբար էին տրամադրված հայերի նկատմամբ: Այդ դավաճան հային հետապնդելուց ու անհաջողության մատնվելուց հետո նրանք անմարդկայնորեն հարձակվում են անմեղ հայերի վրա ու սկսում ջարդերը, որոնք տեղական իշխանություններն անվանեցին ընդհամենը ՙՙհուզումներ՚՚: Նրանց ասած այդ

ՙՙհուզումները՚՚ հաջողվել է դադարեցնել միայն շնորհիվ ռուսական, ֆրանսիական և անգլիական փոխհյուպատոսների եռանդուն գործողությունների:

Оцените статью