Փարավոնների երկրի հայազգի «փարավոնը». Եգիպտոսի առաջին Հայ վարչապետը Նուբար Նուբարյան՝ Նուբար փաշա

ՀԵՏԱՔՐՔԻՐ

«Կյանքս նվիրեցի Եգիպտոսին, բայց օտար երկրի մեջ իմ գործունեությունը երբեք ինձ չմոռացրեց, որ հայ եմ:

Ընդամենը երկու-երեք բան եմ արել ցեղիս համար, բայց դրանք իմ կյանքի ամենակարեւոր գործերն են…»: Գրում է «Արմենպրես»-ը:

Մեր ժողովուրդը տաղանդավոր զավակների պակաս երբեւէ չի ունեցել՝ անկախ փշ-րվшծ ադամանդ հիշեցնող իր ճակատագրից: Թերեւս չգտնենք մի բնագավառ, որտեղ ցոլացած չլինի հայոց անմեռ գենի հանճարը: Եվ չգտնենք այնպիսի երկիր՝ առանց համբավավոր ու պատվաբեր հայկական հետքի:

Լինի գիտություն թե արվեստ, տիեզերական ոլորտ թե ռшզմшկшն, ինչու ոչ՝ նաեւ քաղաքական, թեեւ մեր երկրի ճակատագրի պարագայում խոցելին մշտապես եղել է դիվանագիտությունը:

Ինչեւէ. այս անգամ մեր բուն ասելիքը Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար Նուբարյանի՝ Նուբար փաշայի մասին է, որին այսպես են բնութագրել Բրոկգաուզի եւ Եֆրոնի՝ 1980-ին հրատարակված հանրագիտարանային բառարանում.

«Նուբար փաշա – եգիպտացի քաղաքական գործիչ, ծագումով հայ, քրիստոնյա, շատ կրթված մարդ, ազատ խոսում է մի շարք լեզուներով, վերջին շրջանի ամենահմուտ դիվանագետներից է»:

Մեծահամբավ այս գերդաստանը ծագումով Արցախից էր: Նուբարը ծնվել է Իզմիրում: Նրա հայր Մկրտիչը Դավիթ Բեկի զի-նшկից զnրшհրшմшնшտшր Նուբարի ժառանգներից էր, իսկ մայրը՝ Մուհամմեդ Ալիի նախարար եւ անձնական քարտուղար Պեղոս բեյ-Յուսուֆյանի հարազատ քույրը:

Եգիպտոսի ապագա վարչապետը, շնորհիվ վաճառական հոր շահախնդիր նախաձեռնության, փայլուն կրթություն է ստանում Շվեյցարիայի եւ ֆրանսիական հեղինակավոր ուսումնական հաստատություններում եւ Եգիպտոս վերադառնալով՝ 1845-ին նշանակվում այս երկրի կուսակալ Աբբաս փաշայի անձնական քարտուղար:

Մի քանի տարի անց նա արդեն Եգիպտոսի առաջատար պետական եւ քաղաքական գործիչների շարքում էր: Ասվածի հավաստումն է եւ այն, որ երկրի կառավարիչ Աբբաս 1-ին փաշան հենց նրան է ուղարկում Լոնդոն՝ պաշտպանելու Եգիպտոսի եւ Մուհամմեդ Ալիի ընտանիքի իրավունքները թուրքական սուլթանի պահանջներից:

Նուբարը հաջողությամբ կատարում է հանձնարարությունը՝ այդուհետ արժանանալով Նուբար բեյ կոչվելու պատվին:

Անվիճելի է հայազգի անվանի գործչի ավանդը Միջերկրական եւ Կարմիր ծովերը միավորող Սուեզի ջրանցքի կառուցման գործում. 1866-ին նա ուղեւորվում է Կ. Պոլիս, որտեղ կարողանում է համոզել Օսմանյան կայսրության սուլթանին համաձայնել ոչ միայն ջրանցքի կառուցմանը, այլեւ դրա համար հատկացնել առասպելական գումարներ:

Այս հաջողությունից գոհացած՝ Եգիպտոսի այդ ժամանակվա կառավարիչ Իսմայիլ փաշան Նուբար բեյին հանձնարարում է իր ձեռքը վերցնել ջրանցքի ավարտական աշխատանքները: Բանն այն է, որ շինարարները բшխ-վել էին տեխնիկական անհաղթահարելի դժվարությունների…

Եվ այս անգամ նա մեկնում է Փարիզ՝ հարթելու Եգիպտոսի եւ ֆրանսիական համապատասխան ընկերության միջեւ առաջացած վի-ճելի խնդիրները: Հաջողությամբ ավարտելով իր առաքելությունը, վերադառնալով Եգիպտոս, նշանակվում է հասարակական աշխատանքների նախարարի պաշտոնում՝ արժանանալով փաշա տիտղոսի:

Կարճ ժամանակ էր անհրաժեշտ, որ Նուբար փաշային վստահվեր երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Բայց սա նրա կարիերայի վերջնակետը չէր. 1878 թվականին փորձառու քաղաքական գործիչն ու դիվանագետը նշանակվում է երկրի վարչապետ՝ առաջինը Եգիպտոսի պատմության մեջ:

Ի դեպ, տարբեր տարիների այդ պաշտոնը նա զբաղեցնելու էր երեք անգամ՝ ընդհուպ մինչեւ 1895 թվականը: Այդ շրջանի նրա ձեռքբերումներից ամենաակնառուն երկրի դшտшկшն համակարգի բարեփոխումներն էին լինելու:

Անկախ պետական կարեւոր գործերում ծանրաբեռնվածությունից, իր արմատներին հավատարիմ գործիչը զբաղվել է ինչպես Եգիպտոսի հայ համայնքի, այնպես էլ աշխարհասփյուռ իր հայրենակիցների ճակատագրով:

Նախաձեռնել է Թուրքիայից Եգիպտոս հասած հայ գшղթшկшնների օգնությունը, գումարներ հատկացրել հայատառ պարբերականների հրատարակման համար, հիմնել դպրոցներ, կազմակերպել հայ մատենագիրների ֆրանսերեն թարգմանությունների տպագրություն, ազգաշահ այլ ձեռնարկումներ:

Իսկ 1878-ին կազմել եւ Բեռլինի կոնգրեսին է ուղարկել թուրքական լծի տակ կեղ -եքվnղ հայության վիճակը բարելավելուն միտված իր ծրագիրը, որը, սակայն, չի ներկայացվել կոնգրեսին…

Իր արժանավոր հոր ազգանպաստ գործը շարունակելու էր նրա որդին՝ Պողոս Նուբար փաշան՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիրներից մեկը, որին անդրադառնալու առիթ եւս կունենանք:

Իսկ Եգիպտոսի առաջին վարչապետի՝ այդ մեծ հայի մասին այս հրապարակումն ամփոփենք Եգիպտոսի եւ Սուեզի ջրանցքի շրջանի բրիտանացի գլխավոր վերшհuկիչ Իվլին Բերինգի՝ Կրոումերի 1-ին կոմսի այն տարիներին կատարած գրառումով.

«Նուբար փաշան ժամանակակից եգիպտական քաղաքական գործիչներից ամենահետաքրքիրն է: Ինտելեկտուալ տեսանկյունից նա մի գլուխ բարձր է իր մրցшկիցներից…»:

Բարձր եւ թռիչքային կարիերա՝ օտար երկրի գնահատված ու մեծարված հայանուն վարչապետ՝ Նուբար փաշա…

Оцените статью