7-րդ դարից մեզ հասած գեղեցկություն․ Գիտե՞ք, թե որ եկեղեցին է

ՀԵՏԱՔՐՔԻՐ

7-րդ դարից մեզ հասած գեղեցկություն․ Գիտե՞ք, թե որ եկեղեցին է

Հնեվանքը գտնվում է Լոռու մարզում։ Վանքը գտնվում է կիրճի բլրի վրա, որտեղ միանում են Ձորագետ և Գարգառ գետերը։

Այս վանքի կառուցման ստույգ թվականն անհայտ է։ Նշվում է, որ եկեղեցին վերականգնվել է 12-րդ դարում։ Սակայն, դատելով ճարտարապետությունից, եկեղեցին կառուցվել է մոտ 7-րդ դարում։

Համալիրի կազմում եղել են երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ։ Գլխավոր եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռախորան գմբեթավոր կառույց է։ Եկեղեցու մուտքը եղել է արևմտյան թևից։ Մեկական պատուհաններ են բացվում խորաններից և թմբուկի ճակատային նիստերից։ Պատուհանները եզրագծված են եղել բուսական և երկրաչափական զարդանախշերով։
Ըստ տարեգրության՝ վանքը վերականգնվել է 1154 թվականին Օրբելյանների տոհմից Սմբատ իշխանի կողմից։

Մի քանի տարի առաջ Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց վանքի վերակառուցումը։ Այս ծրագրի շրջանակներում ամբողջությամբ վերականգնվել է եկեղեցու ավերված գմբեթը։

Оцените статью