Թուրքերին օգնած ՀԱՅ դավաճանի պատիժը… Գնդակը դիպավ կոկորդին
Արշավիր Շիրակյանը «Նեմեսիս» գործողության իրագործողներից էր: Հենց նա սպանեց դավաճան Վահե Իսհանիին, նույն ինքը՝ Վահե Եսայանին, ով թուրքին օգնել է կազմել արտաքսման համար հայտնի հայերի ցուցակները: Այդ մասին Արշավիրը գրում է.
«Ես դուրս եկա տնից ամեն գնով գործս այսօր ավարտելու մտադրությամբ: Դեռ շատ վաղ էր, և փողոցը գրեթե դատարկ էր։ Իսհանի բնակարանի պատուհանները փակ էին, իսկ վարագույրները բաց էին թողնվել։ Ժամանակ շահելու համար որոշեցի քայլել փողոցով՝ գնորդ ձևանալով։
Իմ վստահելի և փորձառու ընկեր Արշակը, ով պատժեց դավաճան Հմայակ Արամյանցին, ինձ ուղեկցում էր անհրաժեշտության դեպքում օգնության գալու։
Ժամը 8-ին փողոցը աշխուժացավ: Փողոցային առևտրականների ձայները լսվում էին։ Մի խումբ երեխաներ ուղևորվեցին մանկապարտեզներ։ Իսկ իմ կողքին մսի խանութում մի երիտասարդ ալբանացի միսը կտրում էր հսկայական դանակով։
The Assassination of Traitor Vahe Ihsan – “The Will of the Martyrs” — Arshavir Shirakian — Art-A-Tsolum
Վերջապես տեսա, որ Վահեն ինձ ընդառաջ է գալիս։ Նա ձեռքերը գրպանում էր դրել, որտեղ պահում էր ոստիկանական ատրճանակը: Նա դանդաղ մոտենում էր: Բավականին կասկածելի էր թվում։ Նրանց 10-15 քայլ ետևում թուրք թիկնապահ էր կանգնած։
The Assassination of Traitor Vahe Ihsan – “The Will of the Martyrs” — Arshavir Shirakian — Art-A-Tsolum
Պահպանելով ինքնատիրապետումս՝ ես ժպտացի: Ատրճանակը ձեռքիս ողջունեցի նրան: Ի պատասխան նա նույնպես ատրճանակը ձեռքին հանեց գրպանից և ողջունեց ինձ։
Հենց այդ պահին էլ անմիջապես կրակեցի նրան, սակայն գնդակը դիպավ ոչ թե ճակատին, որտեղ ես նպատակ ունեի, այլ կոկորդին։ Դավաճանը փորձեց մի կողմից զենքը հանել գրպանից, իսկ մյուս կողմից՝ օգնություն կանչել։ Կրակոցի ձայնը լսելով թիկնապահը անհետացավ:
Arshavir Shirakian — The Assassination of Said Halim Pasha — Operation Nemesis — Art-A-Tsolum
Երբ դավաճանը ուզում էր զենքը հանել, կրակեցի ձեռքին: Հասկանալով, որ չի կարող օգտագործել իր զենքը, փորձեց դիմել փախուստի։ Ես երկու անգամ կրակեցի նրա ուղղությամբ և սկսեցի հետապնդել նրան։
Փողոցում իրարանցում տեղի ունեցավ։ Պատուհաններից ինձ վրա էին նետում տարբեր առարկաներ, բայց անցորդներից ոչ մեկը չէր համարձակվում միջամտել։
Arshavir Shirakian — The Assassination of Said Halim Pasha — Operation Nemesis — Art-A-Tsolum
Կարճ վազքից հետո Իսհանը ընկավ և գլխով հարվածեց քարին։ Նա դեռ փորձում էր կանգնել, բայց չէր կարողանում:
Պատուհաններից ինձ վրա տարբեր իրեր էին թափվում, որոնք ինձ շատ էին խանգարում։ Օգտվելով դրանից՝ Իսհանը կարողացավ ատրճանակը հանել գրպանից, բայց ես նրան կրակելու հնարավորություն չտվեցի։ Ես բառացիորեն հարվածեցի նրան և զենքիս մնացած փամփուշտներով կրակեցին նրա գլխին:
Նրա գլուխը ամբողջությամբ կոտրված էր։ Այն նույն գլուխը, որը երկար տարիներ եղել է անմեղ հայերի տառապանքների ու մահվան պատճառ»։