Սա երեխան ապշեցնում է իր խելացիությամբ… Սա տեսնել է պետք
2-ամյա Գոռը (2016), որն իր տարիքի համար արտասովոր աշխարհագրական գիտելիքների շնորհիվ կարճ ժամանակում դարձել էր համացանցի սիրելին, գրանցվել է «Դյուցազնագրքում»՝ Հայաստանի ռեկորդների ժողովածուում: Վանաձորցի Գոռն արդեն սովորել է բոլոր պետությունների մայրաքաղաքները:
«Ֆենոմենալ է, առաջին փոքրիկն է, որ 160 պետության մայրաքաղաք է ասում: Մեզ մոտ չենք ունեցել նման փոքրիկ: Ունեցել ենք փոքրիկ, որ ասել է արձանները, պետությունները, բայց ինքը եղել է 5 տարեկան»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը:
Դյուցազնագրքում Գոռի մասին պատմող հատվածը վերնագրված է «Հիշողություն ունի, աշխարհը չունի»:
Հուլիս ամսին Գոռը 90 պետությունների մայրաքաղաքներ էր անգիր ասում: Նրա մայրը՝ Աննա Հալաջյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ Գոռն այդ ամենը սովորել է 3 ամսում՝ իր իսկ ցանկությամբ: Հիմա արդեն 2–ամյա Գոռը գիտի բոլոր պետությունների մայրաքաղաքները։